Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Հասարակություն
06.10.2026 | 15:37
Հակակոռուպցիոն դատարանն ամբողջությամբ բավարարել է Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը Տիգրան Գրիգորյանի դեմ։ Դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 113 մլն 805 հազար դրամ։
Դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․
«2026 թվականի սեպտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանի կողմից ամբողջությամբ բավարարվել է Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ Տիգրան Ժորայի Գրիգորյանի (դատարանում քննվող քրեական գործի շրջանակներում Տիգրան Գրիգորյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար):
Դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 113 միլիոն 805 հազար դրամ»:

