ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին

Լուրեր

06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի փորձագիտական խումբը հաստատել է, որ Հայաստանը պատվաստումների միջոցով հասել է հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներին։ Գնահատվել են պատվաստումների ընդգրկվածությունը, պերինատալ փոխանցման կանխարգելումը և երեխաների շրջանում վարակի տարածվածությունը։

Առողջապահության նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի կողմից հրավիրված Եվրոպական տեխնիկական խորհրդատվական փորձագիտական խումբը (ETAGE) հաստատել է, որ Հայաստանը պատվաստումների միջոցով հասել է հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներին։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վավերացման գործընթացում գնահատվել են հեպատիտ B-ի դեմ պատվաստումների ընդգրկվածությունը, պերինատալ փոխանցման կանխարգելումը և պատվաստված երեխաների շրջանում HBsAg-ի տարածվածության մակարդակը։

Այս արդյունքը Հայաստանի իմունականխարգելման երկարամյա քաղաքականության և հեպատիտ B-ի դեմ պատվաստումների հետևողական իրականացման կարևոր ձեռքբերում է։

Վերջին տարիներին երեխաների շրջանում հեպատիտ B-ի սուր դեպքերի բացակայությունը ևս այդ աշխատանքի արդյունքն է։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ ձեռքբերումը վկայում է, որ իրականացվող քաղաքականությունն ու ներդրումները տալիս են շոշափելի արդյունք՝ երեխաներին պաշտպանելով ոչ միայն հիվանդությունից, այլև դրա հնարավոր երկարաժամկետ առողջապահական և տնտեսական հետևանքներից:

Միևնույն ժամանակ, ձեռքբերումը նոր պարտավորություններ է առաջադրում՝ պահպանել պատվաստումների բարձր ընդգրկվածությունը, շարունակել իմունականխարգելման ծրագրերի զարգացումը և ընդլայնել հեպատիտ B-ի քրոնիկ ձևերի կառավարման հնարավորությունները»։