ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, ըստ որի ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Ըստ այդմ՝ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահե ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ազատել ներքին գործերի նախարարի պաշտոնից։ …

