2024 թվականի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերը 1-ը կայացած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ու դրան հաջորդած քննարկումների արդյունքում աշխատանքային մակարդակի համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի հերթական՝ չորրորդ վերանայման ուղղությամբ: ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ վերանայումն արձանագրում է ծրագրի ներքո ստանձնած պարտավորությունների արդյունավետ ու ժամանակին իրականացումը, ինչպես նաև վարվող մակրոտնտեսական …

