Մահացել է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը․ Բայդենը հունվարի 9-ը համազգային սգո օր է հայտարարել

Լուրեր

20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
Բոլորը

ԱՄՆ-ում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը, որը երկրի ղեկավարն է եղել 1977-1981 թվականներին։ Այս մասին կիրակի՝ դեկտեմբերի 29-ին, հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով քաղաքական գործիչ Ջեյմս Էրլ Քարթերի որդուն։

Քաղաքական գործիչը, որը հայտնի է Վիետնամի պատերազմից խույս տվողների համաներմամբ, Իսրայելի և Եգիպտոսի միջև Քեմփ Դեյվիդի համաձայնագրով և ԽՍՀՄ-ի հետ ռազմավարական սպառազինությունների սահմանափակման պայմանագրով, մահացել է Ջորջիա նահանգի Փլեյնս քաղաքում գտնվող իր տանը: Մահվան պահին Քարթերը 100 տարեկան էր. նա դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, ով ապրեց մինչև այդ տարիքը:

Քարթերը հայտնի է նաև իր հետնախագահական՝ մարդու իրավունքների և մարդասիրական աշխատանքով: 2002 թվականին նա ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ «աշխարհում հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու իր ջանքերի համար»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 9-ը համազգային սգո օր է հայտարարել Ջիմի Քարթերի համար։