Մեր ավիահաղորդակցությունը ՌԴ 10 քաղաքների հետ այժմ դադարեցված է․ Ալիև

Լուրեր

07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

Azerbaijan Airlines (AZAL) ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները Ռուսաստանի մի շարք քաղաքներ։ Այս որոշումը կայացվել է Embraer 190 ինքնաթիռի կործանումից հետո, որը Բաքվից Գռոզնի էր ուղևորվում։ Այս մասին դեկտեմբերի 29-ին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հարցազրույց տալով տեղական AZTV հեռուստաալիքին․ փոխանցում է DW-ն։

«AZAL-ը դադարեցրել է թռիչքները Ռուսաստանի յոթ քաղաքների հետ անորոշ ժամանակով։ Միևնույն ժամանակ, մենք դադարեցրել ենք ռուսական ավիաընկերությունների թռիչքները երեք ռուսական քաղաքներից Ադրբեջան։ Արդյունքում, մեր ավիահաղորդակցությունը 10 քաղաքների հետ ներկայումս դադարեցված է։ Այստեղ առաջնայինը օդային տարածքի անվտանգության հարցն է»,- նշել է Ալիևը։

Ալիևը նաև հայտարարել է, որ չգիտի, թե երբ կվերսկսվեն թռիչքները դեպի այդ քաղաքներ, սակայն Բաքուն հաշվի կառնի «ռուսական օդային տարածքի անվտանգության հարցերը»։