«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանին հարց ուղղեց՝ ընթերցելով նրա ֆեյսբուքյան գրառումներից մեկը․ «Եթե մտածում եք՝ ՌԴ-ն մեզ գաղութացրել է, ինչպե՞ս եք շփվելու «Գազպրոմի» հետ»։ Աննա Գրիգորյանը նաև հարցրեց, թե որքանո՞վ է թեկնածուի համար ընդունելի Ադրբեջանից գազի ներկրում, և ինչ քաղաքական կողմնորոշում ունի թեկնածուն։

