Օգոստոսի 10-ին Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում կայանալիք «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի կազմակերպչական աշխատանքների կապակցությամբ սահմանափակվել է որոշ փողոցների երթևեկությունը․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Հյուրերի համար մեծ ավտոկայանատեղի կգործի Իջևանի կայարանի հարակից տարածքում: Զբոսաշրջային անվճար երթուղիների համար նախատեսված ավտոբուսները ձեզ կսպասեն Տավուշի մարզպետարանի հարակից տարածքում»,- ասված է հաղորդագրությունում։

