Թուրքիայի հարավարևելյան Մալաթիա նահանգի Դողանշեհիր շրջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը՝ AFAD-ը։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 10։46-ին (GMT+3), ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում, ներառյալ՝ Մարաշը, Ադըյամանը, Այնթափը և Քիլիսը: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 5,1 մագնիտուդ։ AFAD-ը հայտարարել է, որ …

