Թուրքիան մտադիր է Սիրիայի հետ ծովային համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարան ծրագրում է բանակցություններ սկսել Սիրիայի հետ՝ Միջերկրական ծովում ծովային սահմանները գծելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, գրում է Bloomberg-ը։

Նա նշել է, որ նման գործարքը երկու երկրներին թույլ կտա «մեծացնել իրենց ազդեցության տարածքը» էներգետիկ հետախուզման մեջ, և ցանկացած ապագա համաձայնագիր պետք է համապատասխանի միջազգային իրավունքին։

2019 թվականին Թուրքիայի և Լիբիայի միջև ստորագրված նմանատիպ ծովային համաձայնագիրն ուժեղացրել է լարվածությունը Անկարայի և Հունաստանի կառավարությունների միջև Միջերկրական ծովում էներգետիկ հետախուզման հարցով:

Թուրքիան դարձել է առանցքային երկրներից մեկը, որը հաստատում է իր ազդեցությունը Սիրիայում քաղաքական լանդշաֆտը փոխելու հարցում՝ այս ամսվա սկզբին նախկին նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո: Այն ուժեղ խթաններ ունի՝ համագործակցելու Սիրիայի նոր կառավարիչների հետ, քանի որ Թուրքիան հյուրընկալում է մոտ 3 միլիոն սիրիացի միգրանտների, և թուրքական ընկերությունները հետպատերազմյան վերակառուցումից ցանկանում են օգուտներ քաղել։

Ուրալօղլուն ասել է, որ ծովային գործարքի շուրջ բանակցություններում առաջընթացը կպահանջի կայուն քաղաքական իշխանություն Սիրիայում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի