Սեպտեմբերի 12-ից կինոէկրաններին կհայտնվի բեմադրող ռեժիսոր Աննա Մաքսիմի (Աննա Հարությունյան) «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը։ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը սպորտային դրամա է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն ծանրորդ Նազիկ Ավդալյանի կյանքի և անհավանական սպորտային կարիերայի մասին: Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը ֆիլմի երաժշտության հեղինակն է։ Բերբերյանը 2023-ին հեղինակել է Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողության երաժշտությունը, և այս փորձառությունը …

