Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին այն մասին, որ Ադրբեջանի Սահմանադրությունը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում։ «Պարո՛ն վարչապետ, Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ տարածքային պահանջներ պարունակող Ձեր պնդումները հիմնավորում չունեն և մոլորեցնում են միջազգային հանրությանը։ Այս պնդումը հավասարակշռող ապարդյուն գործողություն է և Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջներն անտեսելու փորձ»,- գրել …

