Ադրբեջանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգի կողմից կազմակերպված բողոքի ցույցի կապակցությամբ։ Նոյեմբերի 11-ին Թունբերգը բողոքի ակցիա էր կազմակերպել Թբիլիսիում, որտեղ տասնյակ ցուցարարներ քննադատել էին Ադրբեջանին COP29-ը հյուրընկալելու համար։ BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է, թե երկրում մարդու իրավունքները լիովին պաշտպանված են։ «Ընդհանուր առմամբ, անընդունելի է …

