Սնուփ Դոգի համերգի վերաբերյալ վարույթի տեղեկատվությունը փակել են․ ի՞նչ է թաքցնում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Սնուփ Դոգի համերգի կազմակերպման վերաբերյալ առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով վարույթի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կայքում տեղադրված որոշումների համեմատությունից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին վարույթ էր հարուցվել Հայաստանում հայտնի ռեփեր Սնուփ Դոգի՝ դեռևս անցած տարվա սեպտեմբերին նախատեսված, բայց այդպես էլ չկայացած համերգի կազմակերպման ֆինանսավորման վերաբերյալ առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։

Հատկանշական է, որ վարույթի քննության ժամկետը երկարաձգելու որոշման մեջ ամբողջովին փակվել է կողմերի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև որոշման կոդը։

Խմբագրվել է նաև սեպտեմբերի 3-ին վարույթը հարուցելու վերաբերյալ որոշման վերնագիրը, թեև նախորդիվ, որոշման վերաբերյալ հրապարակումը պատրաստելիս,  Factor.am-ը ֆիքսել էր, որ որոշման մեջ նշված է ԿԳՄՍ նախարարության անունը։

Իսկ ինչպե՞ս է պարզ դառնում, թե հրապարակված անհասկանալի և անհասցե որոշումը որ վարույթին է վերաբերում։

Այսպես․ արգելված պետական օժանդակության վերաբերյալ սեպտեմբերի 3-ին այս պահի դրությամբ հրապարակված է 2 վարույթի վերաբերյալ որոշում․ դրանցից 1-ը վերաբերում է Տարածքային Կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, մյուսն այս պահին վերնագրի հատվածում նշված չէ, թե որ պետական կառույցին է վերաբերում։ Սակայն որոշման բովանդակության մեջ տեսնում ենք, որ դա հենց Սնուփ Դոգի համերգին առնչվող վարույթն է։

Դեկտեմբերի 3-ին, ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի, լրանում է նշված 2 որոշումների քննության ժամկետը և, ըստ նույն օրենքի, կամ պետք է հրապարակվի եզրակացությունը, կամ որոշումը ևս 3 ամիս երկարաձգելու մասին որոշումը։

Դեկտեմբերի 3-ին նույն բաժնում ունենք 2 որոշում, մեկը վերաբերում է տարածքային կառավարման նախարարության վերաբերյալ վարույթի երկարաձգմանը, երկրորդի վերաբերյալ առանցքային նշանակության տվյալները փակ են։ Ուստի՝ կարող ենք պնդել, որ հրապարակված որոշումը վարույթը երկարաձգելու վերաբերյալ հենց վերաբերում է Սնուփ Դոգի համերգի պետական օժանդակության վերաբերյալ վարույթին, քանի որ այդ ամսաթվին այլ վարույթի վերաբերյալ որևէ ժամկետ չի լրացել։

Factor.am-ի հարցին ի պատասխան՝ թե որտեղ է նշված վարույթի վերաբերյալ որոշումը, որը, ըստ ժամկետի, պետք է արդեն հրապարակված լիներ, ՄՊՀ խոսնակը հորդորեց փնտրել «Սնուփ Դոգ» կամ «ԿԳՄՍՆ» բառերով։ Այս բառերով որոնման արդյունքում, սակայն, ոչինչ հնարավոր չէր գտնել, քանի որ վերնագրում բացակայում են նշված բառերը։ Խոսնակը խոստացավ պարզաբանում տալ ավելի ուշ։

Ի՞նչ է թաքցնում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, և ինչու են անհետացել ԿԳՄՍ նախարարության կողմից հնարավոր արգելված պետական օժանդակության վերաբերյալ վարույթի առանցքային տեղեկությունները, դժվար է ասել։

«Ամբողջն արված է օրենքի սահմաններում։ Եթե չուզեինք որոշումը հրապարակել, չէինք հրապարակի։ Ոչ մի խնդիր չենք տեսնում այդտեղ»,- Factor.am-ի հարցին ի պատասխան ասացին ՄՊՀ-ից։

Հարցին, թե օրենքի որ կետի համաձայն է փակվել հնարավոր արգելված պետական օժանդակության վերաբերյալ վարույթի տվյալները, խոսնակը չհստակեցրեց։ 

 

Անժելա Պողոսյան