Թուրքիան կօգնի Սիրիայում 300 հազարանոց բանակի ստեղծմանը․ երկրում թուրքական ռազմական ներկայություն կլինի

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայում հեղափոխական ուժերը պաշտոնապես անցնում են կանոնավոր բանակի կառուցվածքի։ Երկրի բոլոր ընդդիմադիր խմբերը կանչվել են Դամասկոս: Ազգային բանակի կառուցվածքը կսկսվի Իդլիբի խմբավորումներից, և աստիճանաբար Սիրիայի ազգային բանակը (SNA) մեկ հարկի տակ կհավաքվի, գրում է Turkiye պարբերականը։

Հաղորդվում է, որ Դամասկոսում նոր վարչակազմի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրայի գլխավորած հանդիպման ժամանակ ընդդիմության հրամանատարներին ներկայացվել է բանակի սխեման, որը ստանձնելու է ողջ Սիրիայի պաշտպանությունը՝ անկախ տարածաշրջանից կամ խմբից։ Ներկայացվել են ինստիտուտների ստեղծման և զինվորական հիերարխիայի մասին մանրամասները։

Լրատվամիջոցը հայտնում է, որ Թուրքիան ակտիվորեն խորհրդատվական փորձագիտական ​​աջակցություն է ցուցաբերելու Սիրիայի ծովային, օդային և ցամաքային ուժերի վերակառուցման գործընթացին։ Բացի այդ՝ համաձայնեցված պայմանավորվածությունները գործնականում կյանքի կոչելուց հետո, Սիրիայի հինգ տարբեր կետերում թուրքական ռազմական ներկայություն կլինի։

Սիրիացի գեներալ Ահմեդ Օսմանը  լրատվամիջոցին ասել է, որ շտապ ձևավորվելու է 70-80 հազարանոց բանակ։Նա նաև հայտնել է, որ վերջերս առանձնազրույց են ունեցել երկրի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարայի՝Ջոլանիի հետ։

«Դամասկոսի նպատակն է առաջիկա մեկից մեկուկես տարում ստեղծել 300 հոգանոց բանակի կառույց։ Ե՛վ ներսում տիրող զգայուն իրավիճակը, և՛ իսրայելական սպառնալիքը ստիպում են դա անհրաժեշտ լինել։ Ասադի վարչակարգի տապալման օրը  կար 470 հազարանոց ոստիկանություն, բանակ և հետախուզություն։ Սակայն այդ կառույցը Իսրայելի կամ որևէ այլ սպառնալիքի համար չէր, այն դիրքավորվել էր սեփական ժողովրդի դեմ։Հիմա այս իրավիճակը փոխվել է։Ստեղծվող բանակը կներառի «Հայաթ Թահրիր ալ-Շամ» Իդլիբից մոտ 40 հազար անդամ, SNA-ի 50 հազար զինվոր (Թուրքիայի կողմից աջակցվող սիրիական ժողովրդական բանակ) և ռազմական և հետախուզական պաշտոնյաները, որոնք առնչություն ռեժիմի հանցագործություններին: Թուրքիայի ռազմական աջակցությունն այս փուլում բացառիկ նշանակություն ունի»,- ասել է սիրիացի գեներալը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի