Սաակաշվիլիի կալանքը երկարացվել է սահմանի հատման գործով

Լուրեր

06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թբիլիսիի քաղաքային դատարանը հաստատել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց՝ սահմանի ապօրինի հատման գործով, չնայած այն հանգամանքին, որ նա արդեն պատիժ է կրում այլ գործերով։ Այս մասին հայտնում է Interpressnews գործակալությունը։

Հաղորդվում է, որ դեկտեմբերի 24-ին կայացած լսումների ժամանակ Սաակաշվիլիի փաստաբան Բեքա Բասիլայան միջնորդություն է ներկայացրել կալանքը վերացնելու մասին՝ այն բանից հետո, երբ ավարտվել է սահմանի ապօրինի հատման գործով ապացույցների փորձաքննության փուլը: Փաստաբանի խոսքով՝ նման խափանման միջոցի համար, ինչպիսին կալանքն է, հիմքեր չկան, քանի որ դատարանը շուտով պետք է հրապարակի գործով վճիռը, իսկ նախկին նախագահն արդեն կալանավայրում է։

Դատավոր Միխայիլ Ջինջոլիան բացատրել է, որ մնում է վտանգ, որ Սաակաշվիլին կփախչի կամ նոր հանցանք կգործի, ուստի կալանքը վերացնելու միջնորդությունը չի բավարարվել։

Օգոստոսի 2-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը սահմանի ապօրինի հատման գործով Սաակաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։ Դատավորը պարզաբանել է, որ վկաների վրա ճնշում գործադրելու կամ ապացույցների ոչնչացման, ինչպես նաև նոր հանցագործությունների կատարման վտանգ կար, ուստի Սահակաշվիլիին կալանավորելու մասին մեղադրող կողմի միջնորդությունը բավարարվել է։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի