Բաքուն 12 տարի անց պատրաստվում է վերաբացել Սիրիայում Ադրբեջանի դեսպանատունը

Լուրեր

20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
Բոլորը

Ադրբեջանական պատվիրակությունը երկրի ԱԳ փոխնախարար Յալչին Ռաֆիևի գլխավորությամբ այցելել է Սիրիա, որտեղ հանդիպել է այդ երկրի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շիբանիի հետ։

Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը Սիրիայի ղեկավարությանը շնորհավորել է «երկրում պետական ​​կայունության և բնակչության բարեկեցության ճանապարհին նոր փուլ սկսելու, ինչպես նաև ժողովրդի ներկայացուցիչների իշխանության գալու կապակցությամբ»։ Նշվել է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ այդ կարևոր փուլում Սիրիայի կողքին է և պատրաստ է հնարավոր աջակցություն ցուցաբերել երկրի վերականգնման գործընթացում։ Ընդգծվել է նաև, որ Ադրբեջանը անհրաժեշտ դիվանագիտական ​​աջակցություն կցուցաբերի Սիրիայի նոր կառավարությանը։

Կողմերն իրենց հանձնառությունն են հայտնել Ադրբեջանի և Սիրիայի հարաբերություններում նոր էջ բացելու հարցում՝ ուղղված համագործակցությանն ու բարեկամությանը, որը երկար ժամանակ բացակայում էր։

Նշվել է, որ Բաքուն ծրագրում վերսկսել Դամասկոսում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը 12-ամյա ընդմիջումից հետո։

Սիրիայի ԱԳ նախարարին Ադրբեջան այցի հրավեր է փոխանցվել, որը նա ընդունել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի