ԱՄՆ-ը կհայտարարի Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին․ այն կկազմի 1,25 մլրդ դոլար

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ը երկուշաբթի կհայտարարի Ուկրաինային օգնության ևս մի զգալի փաթեթի մասին։ Ըստ AP-ի՝ դրա ծավալը կկազմի 1,25 մլրդ դոլար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ես գիտեմ, որ պատրաստվում է Ամերիկայի կարևոր որոշումը՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։ Մենք ակնկալում ենք վաղը պաշտոնական հայտարարություն՝ զգալի աջակցության փաթեթներ մեր զինվորներին»,- ասել է Զելենսկին երեկոյան ելույթում։

ԱՄՆ պաշտոնական աղբյուրներն AP-ին հայտնել են, որ նոր փաթեթը կներառի զգալի քանակությամբ զինամթերք, այդ թվում՝ հրթիռներ NASAMS և HAWK հակաօդային պաշտպանության համակարգերի համար։ Լրատվամիջոցի  զրուցակիցների խոսքով՝ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի նաև 155 և 105 մմ տրամաչափի Stinger հրթիռներ և հրետանային արկեր։

AP-ն նշում է, որ ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ձգտում է հնարավորինս շատ օգնություն ուղարկել Ուկրաինային մինչև հունվարի 20-ը, երբ Դոնալդ Թրամփը կստանձնի պաշտոնը։

Ավելի վաղ պիտակ տան ներկայացուցիչները հաստատել էին, որ Ուկրաինան շուտով կստանա ամերիկյան օգնության նոր փաթեթ, սակայն չեն նշել ո՛չ ամսաթիվը, ո՛չ ծավալը։ AP-ն գրում է, որ ամերիկացի պաշտոնյաները խոստովանել են՝ Պենտագոնը դժվար թե հասցնի օգտագործել Կոնգրեսի կողմից հատկացված ամբողջ 5,6 միլիարդ դոլարը՝ օգնելու Ուկրաինային մինչև Թրամփի երդմնակալությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի