Ամանորին ձյուն չի գա, հունվարը տաք կլինի. Գագիկ Սուրենյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարը բավականին տաք կլինի, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՇՄՆ «ՀայՀիդրոմետ»-ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Հանրապետության ամբողջ տարածքում հունվարին ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր մոտ 3-5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս»,- մանրամասնեց Սուրենյանը:

«ՀայՀիդրոմետ»-ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի տեղեկացմամբ՝ հատկապես հունվարի առաջին տասնօրյակում տաք օդային ալիքները բավականին շատ կլինեն: Սուրենյանի փոխանցմամբ՝ Շիրակում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 3-7 աստիճան, Արարատյան դաշտում կարձանագրվի 9-11 աստիճան տաքություն, իսկ Սյունիքի հովտային շրջաններում՝ մինչև 16-20 աստիճան տաքություն:

«Հունվարի առաջին տասնօրյակը կլինի բացարձակ առանց տեղումների եղանակ։ Պարզ երկնքով պայմանավորված` գիշերային ժամերին երկրի ամբողջ տարածքում կունենանք բացասական ջերմաստիճան, բայց ցերեկային ժամերին նույնիսկ լեռնային շրջաններում կգրանցվի դրական ջերմաստիճան։ Մայրաքաղաքում գիշերային ժամերին հունվարի առաջին տասնօրյակում կգրանցվի -2-4 աստիճան, իսկ ցերեկային ժամերին՝ 6-8 աստիճան տաքություն»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով՝ առանձին օրերի հանրապետությունում կգրանցվի նաև բացասական ջերմաստիճան:

Ամփոփելով՝ Սուրենյանը նշեց, որ դեկտեմբերը եղել է տաք, իսկ տեղումները՝ սակավ: