Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա և Նորաշեն գյուղերում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այժմ ընթանում են ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ։ Ինչպես տեղեկանում ենք Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Չկալովկայի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 101 միլիոն 324 հազար 535 դրամ, որի 40 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 60 տոկոսը՝ Սևանի …

