Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար ընդհանուր արժեքով։ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացրեց, թե ինչպես են արվեստագետի 21 գործերը հայտնվել իր մոտ և ինչպես ինքը դրանք տրամադրել թանգարանին։ «Մայրս գիտեր, որ ծանր հիվանդ է և իր կենդանությանը հաշված օրեր են մնացել։ Դրա համար արագ մտածեց, …

