ՆԳՆ-ն մշտապես պատրաստ է պատվով կատարել պետության կայունության և անվտանգության ապահովման իր առաքելությունը. Արփինե Սարգսյան

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ,

շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ:

2024 թվականը հագեցած էր ինչպես ձեռքբերումներով, այնպես էլ մարտահրավերներով: Այն իրապես կարևոր ժամանակաշրջան էր մեր որդեգրած համընդգրկուն բարեփոխումների ընթացքը հաստատապես շարունակելու, քաղաքացիներին բարձրակարգ սպասարկում մատուցելու գործիքակազմը լավարկելու ճանապարհով հանրային հավատն ամրապնդելու, հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի գործում ձեռքբերումների, մեր հավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու առումով: Բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ միայն մեր, այլ նաև միջազգային հարցումները փաստում են, որ աճել է մեր գործունեության հանդեպ հանրության վստահության մակարդակը, ինչը ոչ միայն ոգևորիչ է, այլև չափազանց պարտավորեցնող։

Արդիականացման և խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ ենք մտել․ այս ճանապարհը դյուրին չէ և չի էլ կարող լինել։ Մեր հաջողություններն ու բացթողումները հենց այն աստիճաններն են, որոնցով բարձրանում ենք դեպի զարգացում ու առաջընթաց։
Ինչ խոսք, անցած տարում նաև թերացումներ ու բացթողումներ եղան, որոնք շտկելու նախաձեռնողը հենց մենք էինք, ու այդպես է լինելու մի՛շտ, որովհետև մեր ձեռքբերումների հիմքում պետք է ունենանք նաև թերացումները նկատելու, դրանք վերացնելու, բացթողումները շտկելու կամք ու վճռականություն: Այդ առումով է, որ մշտապես գույքագրում ենք տարբեր խնդիրներ, որոնց հասցեագրումն ու հետևողական լուծումը մեր թիրախում են։ Մենք հանձնառու ենք շարունակելու որդեգրած բարեփոխումները, ամրապնդելու մեր պետության ներքին անվտանգությունն ու ապահովելու հասարակական կարգուկանոնը:

Ներքին գործերի նախարարությունը երկու տարի է՝ ինչ ձևավորվել է իր ներկայիս կառուցվածքով։ Ներկայիս բարեփոխումների փուլը կենսագործում ենք և կենսագործելու ենք հիմնված ամուր ավանդույթների վրա՝ անցյալից վերցնելով հնարավոր դրականը, հարգելով մեր ավագ սերնդի ու վետերանների ավանդը, սակայն հայացքներս մշտապես պահելով դեպի առաջընթացը և զարգացումը։

Մեր բարդ առաքելության կենսագործման մեջ ունենում ենք նաև կորուստներ, որոնցից ամենացավալին մարդկային կյանքերն են։ Միշտ գուրգուրանքով վերաբերվենք հանուն այս առաքելության իրենց կյանքը տված մեր ծառայողների հիշատակին։ Փա՛ռք նրանց։

Ներքին գործերի նախարարությունը պետության կայունության ու ներքին անվտանգության պատասխանատու հիմնական ինստիտուտներից է և մշտապես պատրաստ է պատվով կատարելու իր այդ առաքելությունը։ Սակայն դրա կենսագործման համար մեծ կարևորություն ունի Խաղաղությունը, ինչը կյանքի կոչելու ուղղությամբ էլ Կառավարությունը ջանքեր չի խնայում։

Վստահ եմ, որ գալիք տարում նույն նվիրումով ու պատրաստակամությամբ, նույն վճռականությամբ շարունակելու ենք հենասյունային բոլոր ուղղություններով բարեփոխումների հետևողական կենսագործումը: Նույն պատասխանատվությամբ շարունակելու ենք կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության առաջադրած խնդիրներն ու լիարժեք ծառայությունը մեր հասարակությանը:

Թող 2025 թվականը լինի խաղաղության, մեր պետության կայուն զարգացման, նոր նվաճումների ու նոր հնարավորությունների տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։