ԵՄ-ն աջակցում է Հայաստանի պետականությանը, ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը. Վասիլիս Մարագոս

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ուղերձ է հղել Ամանորին ընդառաջ։

«Բարև ձեզ,

Հայաստանի սիրելի բարեկամներ,

Տարեմուտի շեմին ցանկանում եմ ջերմագին ողջույններ հղել ձեզ Եվրոպական միության անունից։

Ավարտվող տարին կարևոր ձեռքբերումների տարի է՝ էլ ավելի ամրապնդելու Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությունը։

Մենք աջակցել ենք ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին բազմաթիվ ոլորտներում, որոնք անմիջականորեն ազդում են մարդկանց ամենօրյա կյանքի վրա՝ կրթություն, տրանսպորտ, ավիացիոն անվտանգություն, միջուկային անվտանգություն, ոստիկանության և արդարադատության ոլորտների բարեփոխումներ. մենք ներդրում ենք ունեցել էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի (մասնավորապես արևային վահանակների) և թափոնների կառավարման ոլորտներում։

Մենք աջակցել ենք զբոսաշրջությանը, տեղական համայնքների զարգացմանը, սոցիալական համահարթեցմանը, երիտասարդությանն ու մշակույթին։ Մենք օգնում ենք Հայաստանին հաղթահարել Լեռնային Ղարաբաղի հայերի սոցիալ-տնտեսական խնդիրները։ 2023թ.-ի սեպտեմբեր ամսից ի վեր ԵՄ-ն մոբիլիզացրել է ավելի քան 70 մլն եվրո (մոտ 30 միլիարդ ՀՀ դրամ)՝ հայ փախստականների կարիքները հոգալու նպատակով։

Եվրոպական միության Տնտեսական և ներդրումային պլանը մոբիլիզացրել է ավելի քան 600 մլն եվրո, ստեղծելով նոր աշխատատեղեր և օգնելով տնտեսական դիվերսիֆիկացմանը, տրամադրելով նոր հնարաովրություններ փոքր և միջին ձեռնարկություններին, գյուղատնտեսությանը, կին ձեռներեցներին։ Անցյալ ամիս մենք ստորագրեցինք 70 միլիոն եվրոյի նոր ֆինանսական փաթեթ Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ ֆինանստների հասանելիության հետագա բարելավման համար:

Բացի այդ, մենք հայտարարեցինք 270 մլն եվրո բյուջե նախատեսող Հայաստանի Դիմակայունության և աճի ծրագիրը ՝ ամրապնդելու Հայաստանի տնտեսությունն ու այն Եվրոպային ավելի մերձեցնելու նպատակով։

Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման մեր ջանքերի շրջանակում մենք շարունակել ենք ներգրավվել գործընկերների հետ, և Հայաստանում ԵՄ առաքելությունը շարունակել է իրականացնել իր մանդատը՝ ապահովելով մարդկանց անվտանգությունն ու նպաստելով վստահության ամրապնդմանը։ Վերջերս այն իրականացրեց իր 4000-րդ պարեկությունը։

Եվ վերջապես, մենք գործարկել ենք Խաղաղության եվրոպական գործիքակազմը Հայաստանի համար, մեկնարկեցինք մուտքի արտոնագերի ազատականացման շուրջ երկխոսությունը, որի նպատակն է առանց վիզայի ճամփորդելու հնարավորության ներդնումը՝ պայմանով, որ առկա լինեն լավ կառավարվող անվտանգային և շարժունակության պայմաններ։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին, Հայաստանի բոլոր շահառուներին և իմ գործընկեր՝ ԵՄ երկրների դեսպաններին, գերազանց համագործակցության ու նվիրումի համար։ Ուզում եմ ընդգծել մեր անսասան հավատը Հայաստանի հսկայական ներուժի նկատմամբ։ Հայաստանը գտնվում է խաչմերուկում, որտեղ կան կայուն տնտեսական աճի, սոցիալական համահարթեցման և ժողովրդավարական զարգացման հնարավորություններ։ Մենք միավորված ենք մեր ընդհանուր արժեքներով և խաղաղության ու կանոնահեն միջազգային կարգի նկատմամբ մեր հավատով։ Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի պետականությանը, ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը։ Այն Հայաստանի և նրա ժողովրդի նվիրյալ գործընկերն է։

Թող Նոր Տարին ձեզ և ձեր ընտանիքներին բերի խաղաղություն, բարեկեցություն և թող այն ամրապնդի ձեր երազանքներին հետամուտ լինելու ձեր նվիրումը։

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։