Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-19-ը պետական այցով կմեկնի Ադրբեջան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Բանակցությունների թեմաներից առանձնանում են «ռազմավարական գործընկերության և դաշնակցային ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման հարցերը, ինչպես նաև արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրները»։ Այցի արդյունքներով նախատեսվում է երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարության ընդունում, ինչպես նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում։

