Բաքվում Իրանի գործերի հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. պահանջվել է վերջ տալ «հակաադրբեջանական սադրանքներին»

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Բաքվում Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանը։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպմանը իրանական կողմին խիստ բողոք է փոխանցվել, որ 2024 թվականի դեկտեմբերի 29-ին Արդեբիլի նահանգում միջոցառման ժամանակ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, Արդեբիլի իմամ-ջումա Սեյեդ Հասան Ամելին վիրավորական հայտարարություններ է արել Ադրբեջանի և նրա ղեկավարի դեմ միջոցառմանը։

Միաժամանակ, նշվել են վերջին ժամանակներս Իրանի բնակչության շրջանում սրված հակաադրբեջանական տրամադրությունների բորբոքման շուրջ մտահոգությունները:

«Դիվանագետին ասվել է, որ Իրանում հակաադրբեջանական քարոզչությունը չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն, մեր երկրների առջև դրված նպատակներին ու խնդիրներին։ Ընդգծվել է, որ նման գործողություններն ուղղված են ատելություն ու թշնամանք սերմանելուն, այլ ոչ թե պետությունների ու ժողովուրդների երկկողմ հարաբերությունների պահպանմանն ու խորացմանը։ Պահանջվել է վերջ տալ մեր երկրի դեմ նման սադրանքներին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի