587 մլրդ դրամ․ ով որքան գումար պետք է վերադարձնի պետությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.01.2025 | 22:35
Նոր համաճարա՞կ․ Չինաստանում մետապնևմովիրուսի բռնկում է
06.01.2025 | 22:19
Հրդեհը բռնկվել է Հրազդանի փողոցի երկու տների տանիքներում. մանրամասներ
06.01.2025 | 22:01
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
06.01.2025 | 21:45
Փաշինյանը տիկնոջ հետ Արուճ բնակավայրում ներկա է եղել Սուրբ Ծննդյան տոնին նվիրված հոգևոր երաժշտության փառատոնին
06.01.2025 | 21:39
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
06.01.2025 | 21:20
Ուկրաինայի զինված ուժերը հերքում են Կուրախովայի ամբողջական կորուստը
06.01.2025 | 20:53
Վթար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ
06.01.2025 | 20:32
Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ քաղաքական ցնցումների ֆոնին հրաժարական կտա վարչապետի և Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնից
06.01.2025 | 20:15
Մանրամասներ Երևան-Ապարան-Երևան երթուղին սպասարկող «GAZelle»-ի վթարից
06.01.2025 | 20:00
Ինչի՞ է ուզում հասնել Ալիևը՝ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթով, ի՞նչ սպառնալիք է դա պարունակում․ Հրանուշ Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.01.2025 | 19:41
Ադրբեջանում ապօրինի պահվող Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունը կսկվի հունվարի 17-ին
06.01.2025 | 19:17
Մինչև 2050 թվականը 40 մլն մարդ կմահանա հակաբիոտիկների նկատմամբ կայունության հետևանքով. The Guardian
06.01.2025 | 19:00
Շրջադարձ դեպի Եվրոպա՞, թե՞ կուրս դեպի Մոսկվա․ Երևանը՝ ընտրության ու բալանսավորման արանքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.01.2025 | 18:44
Երևան-Ապարան ճանապարհին «GAZel»-ի վթարի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում
06.01.2025 | 18:20
«Ուկրաինայում արագ և հեշտ լուծում չի լինի». Մակրոնը հակադարձել է Թրամփին
Բոլորը

Հայաստանում 119 հոգի անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով․ ովքե՞ր են նրանք և ի՞նչ կարողություն ունեն, ո՞ր գույքերը և ի՞նչ ծավալով է Գլխավոր դատախազությունը համարում ապօրինի ձեռք բերված։ Factor TV-ն առանձնացրել է հնչեղ անուններն ու նրանց ունեցվածքը։

20 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, ավելի քան մեկուկես միլիոն դոլարի ներդրումներ, ավանդներ, 10 միլիարդի այլ անձանց տված փոխառություններ, մասնաբաժիններ տարբեր ընկերություններում ու ևս 22 միլիարդ դրամ․ Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցն ապօրինի է համարվում թվարկվածը։ Այս ամենը պատկանում է 10 տարի ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին։

Արգելանք է դրվել Քոչարյաններին պատկանող «Տոյոտա Երևան»-ի 30 տոկոսի, «Օրանժ ֆիթնես»-ի 50 տոկոսի, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության 60 տոկոսի, «Կոնգրես» հյուրանոցի և Play city ժամանցի կենտրոնի բաժնեմասերի վրա:

Այս գործով անցնում է նաև Քոչարյանի գործարար որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Բռնագանձման ենթակա նրա ունեցվածքի աշխարհագրությունը սկսվում է Երևանի կենտրոնից և ձգվում մինչև սաֆարիներով հայտնի Տանզանիա։

Քոչարյանի մերձավորներից գործարար Սամվել Մայրապետյանից էլ Դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել 5,6 մլրդ դրամ։ Ըստ Դատախազության՝ նա այլ անձանց հետ Տերյան փողոցի այս շենքի բնակարանների մեկ քմ-ն վաճառել է 770 հազար դրամով, բայց փաստաթղթերում ներկայացրել է 66 հազար դրամ։ Մայրապետյանը Քոչարյանների հետ համասեփականատեր է «Տոյոտա Երևան» ընկերությունում։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից և ընտանիքից բռնագանձման է ենթակա 241 մլն դրամ, մեկ բնակարան և երկու ավտոկայանատեղի։

Սերժ Սարգսյանի եղբորից՝ Սաշիկ Սարգսյանից և նրա տղաներից Դատախազությունը ցանկանում է պետականացնել 14 անշարժ գույք, 8 շարժական գույք, 5 իրավաբանական անձում մասնակցություն և 5 միլիարդ 92 միլիոն դրամ։

Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը՝ Լյովա Սարգսյանն ու նրա զավակները՝ Նարեկն ու Անին, ըստ Գլխավոր դատախազության, մոտ 9,5 միլիոն դոլարի ապօրինի ծագման գույք և դրամական միջոցներ ունեն։

Սերժ Սարգսյանի թինկազորի պետ Վաչագան Ղազարյանից Դատախազությունը 8,2 մլրդ դրամին համարժեք գույք և ֆինանսական միջոցներ է ցանկանում բռնագանձել։ Դրանց թվում են Երևանում գտնվող 17 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 4-ը գտնվում են Ավան վարչական շրջանում, 5-ը՝ Ծովակալ Իսակով պողոտայում, 5-ը՝ Տերյան փողոցում, ինչպես նաև Այգեստան թաղամասում, Ամիրյան, Խորենացի փողոցներում։ Իսակովի պողոտայում գտնվող չորս հողամասերը Ղազարյանը վերադարձրել է պետությանը՝ ձեռք բերված համաձայնության շրջանակում։

ԲՀԿ նախագահ, քաղաքական կուլիսներում հայտնված Գագիկ Ծառուկյանից բռնագանձման է ենթակա 79 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 86 մլրդ դրամ, 39 ընկերությունում բաժնեմաս և բաժնետոմս։ Գագիկ Ծառուկյանի ենթադրյալ ապօրինի ծագման գույքերի ցանկը 16 էջ է։ Այդ էջերում ներառված են «Շանգրիլա» խաղատունն ու «Փարավոն» ռեստորանը, Առինջի բարձունքում գտնվող շքեղ առանձնատունը, այլ գույքեր։

Ապօրինի համարվող գույքերի ընդգրկուն ցանկով Ծառուկյանից հետ չի մնում Սերժ Սարգսյանի իշխանության օրոք սուպերնախարար համարվող Գագիկ Խաչատրյանը։ Դատարանի առջև կանգնած ֆինանսների նախկին նախարարից ու նրա հետ փոխկապակցված 25 անձանցից բնագանձման ենթակա գույքերի թիվը 210 է, որից 60-ը՝ Երևանում։ Դատախազությունը պահանջում է նաև պետականացնել 14 տրանսպորտային միջոց, 33 կազմակերպություններում ունեցած մասնաբաժիններ և ավելի քան 40 միլիարդ դրամ գումար:

Երևանի նախկին քաղաքապետ, շուրջ երկու տասնամյակ պետական այլ բարձր պաշտոններ զբաղեցրած Գագիկ Բեգլարյանից բռնագանձման է ենթակա 16,8 մլրդ դրամի ենթադրյալ ապօրինի ծագման ունեցվածք։ Սա ներառում է 33 բնակարան, գերակշիռ մասը՝ Հյուսիսային պողոտայում, երկու առանձնատուն Մոնումենտի բարձունքում, ինչպես նաև ծագումը չհիմնավորված միլիարդավոր դրամներ։

Ավելի քան 1,5 մլրդ դրամի գույք էլ նախատեսվում է բռնագանձել Երևանի երկարամյա քաղաքապետ, այժմ ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանից։ Բռնագանձվող գույքերի թվում են Ավան վարչական շրջանում գտնվող այս եռահարկ առանձնատունը, որը բակի և հարակից շինությունների հետ միասին զբաղեցնում 1,578 քառակուսի մետր տարածք։ Ըստ Գլխավոր դատախազության՝ միայն Ավան վարչական շրջանում Տարոն Մարգարյանից բռնագանձման ենթակա է ևս 8 բնակարան, ինչպես նաև մեկ ամառանոց Ջերմուկ քաղաքում։

Երևանի մեկ այլ նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը պետք է ապացուցի Նոր Նորքում գտնվող 1,6 մլն դոլար արժեք ունեցող այս առանձնատան, ինչպես նաև հարևանությամբ գտնվող 212 մլն դրամանոց գույքի օրինականությունը։ Բանվորից մինչև քաղաքապետ ու նախարար աշխատած Զախարյանից բռնագանձման է ենթակա 24 միավոր գույք։

59 անշարժ գույք, տրանսպորտային 4 միջոց, 30 ընկերությունում մասնաբաժին և շուրջ 21 միլիարդ դրամ․ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից ու ընտանիքից այսքանն է համարվում բռնագանձման ենթակա։ Այդպես էլ չբացահայտվեց, թե Աբրահամյանը, չնայած առկա քրգործերին, ինչպես կարողացավ վաճառել Մոնումենտի բարձունքում գտնվող և խորհրդարանի շենքի նմանությամբ կառուցված այս առանձնատունը, որի գնորդը գործող իշխանության հետ ջերմ կապեր ունեցող նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի ընտանիքն է։

Ռոբերտ Քոչարյանի թիմակից, նրա և Սերժ Սարգսյանի իշխանության օրոք պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը պետք է հիմնավորի՝ ինչպես է ձեռք բերել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան, խոշոր անշարժ գույքերը Երևանի Կենտրոնում, Վահագնի թաղամասում գտնվող Ելիսեյան պալատին նմանվող գերշքեղ առանձնատունը, 1 հա ափամերձ տարածքը Սևանա լճի մերձակայքում, ինչպես նաև 1 միլիարդ 78 միլիոն դրամը։ Եթե Օհանյանը չկարողանա հիմնավորել ծագման աղբյուրները, այս ամենը պետք է փոխանցի պետությանը։

Սյունիքի մարզը 12 տարի ղեկավարած, այժմ հետախուզվող Սուրիկ Խաչատրյանն ու նրա ընտանիքի անդամները դատարանում պետք է ապացուցեն, որ ավելի քան 19 միլիարդ դրամի գույքն ու դրամական միջոցները ձեռք են բերել օրինական ճանապարհով։ Ըստ Դատախազության՝ Խաչատրյանը կասկածելի ծագման 5 անշարժ գույք ունի Երևանում ու Գորիսում։ Դրանց թվում է նաև Երևանի կենտրոնում գտնվող, աչքի ընկնող այս առանձնատունը։

ՀՀԿ իշխանության մեկ այլ ներկայացուցչից՝ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանից բռնագանձման ենթակա է ապօրինի համարվող 11 մլրդ դրամի գույք։ Դրանց թվում են Երևանում գտնվող 21 անշարժ գույքերը, ևս մեկ անշարժ գույք էլ՝ Կոտայքի մարզում։

6 մլրդ 700 մլն դրամի և 1,6 մլն դոլարի գույք էլ ենթակա է բռնագանձման բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանից։ Ցանկում, բացի դրամական միջոցները, նաև բնակարաներ են ու բաժնեմասեր տարբեր ընկերություններում։

12 տարի ոստիկանական համակարգում, որից 7 տարին՝ ոստիկանապետի պաշտոնում աշխատած Վլադիմիր Գասպարյանը և նրա ընտանիքը ևս անմասն չեն մնացել ենթադրյալ ապօրինի հարստացմանն առնչվող գործերից։ Պահանջվում է Գասպարյաններից հօգուտ պետության բռնագանձել 4 անշարժ գույք Երևանում՝ մեկ բնակելի տուն, 2 բնակարան և մեկ ավտոտնակ։ Բնագանձման ենթակա գույքերի ցանկում է նաև այս շքեղ առանձնատունը։ Գասպարյանը Factor TV-ի հարցապնդումների արդյունքում խոստովանել էր, որ իր աշխատավարձով չէր կարող նման տան տեր դառնալ, միաժամանակ, սակայն, չէր ասել, թե ինչ միջոցներով է ձեռք բերել։ Գույքերի ընդհանուր արժեքը կազմում է 2 միլիարդ 135 միլիոն դրամ։

1,4 մլրդ դրամի ապօրինի ունեցվածքի բռնագանձման հայց էլ ներկայացվել է Վլադիմիր Գասպարյանի փեսային՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գևորգյանին։ Նա բնակարններ ունի Լոս Անջելեսում և Գլենդելում։

9 տարի Հայաստանի գլխավոր դատախազի, իսկ չորս տարի Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները զբաղեցրած Աղվան Հովսեփյանից բռնագանձման ենթակա է 29 անշարժ գույք, որոնց թվում շքեղ առանձնատներ են։ Այս մեկը, օրինակ, Մոնումենտում, սա՝ Սարյան փողոցում, իսկ այս երրորդը՝ Բյուրականում։ Իսկ ահա այս անվերջ ձգվող պարիսպը, որից այն կողմ շքեղ առանձնատուն և այլ շինություններ են, Կոտայքի մարզի Արգել գյուղում են։ Հովսեփյաններից բռնագանձման է ենթակա նաև ինը ընկերությունից բաժնեմասեր և 2,5 մլրդ դրամ։

390 մլն դրամի ենթադրյալ ապօրինի գույք էլ ունի ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Պետգույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ Արման Սահակյանը։

Արդարադատության նախկին նախարար, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանից բռնագանձման է ենթակա երեք բնակարան և 142 մլն դրամ։ Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Հարությունյանի գույքերից անօրինական են համարվում 12 անշարժ ու 3 շարժական գույքերը, ինչպես նաև 723 միլիոն դրամը։

Այս հայցապահանջների ֆոնին նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Դատախազությանը և վարույթ չի ընդունել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից ենթադրյալ ապօրինի ծագման գույքը պետականացնելու հայցապահանջը։ Թե Կճոյանի ո՞ր գույքերն են համարվում անօրինական, Գլխավոր դատախազությունը չէր բացահայտել։ Կճոյանի անունը տարիներ առաջ կապվում էր մի կոռուպցիոն պատմության հետ։ Խոսքը մեծ աղմուկ բարձրացրած Կիպրոսի օֆշորային սկանդալի մասին է։ Դրա կիզակետում էր հայտնվել նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Այսպիսով՝ Գլխավոր դատախազության հայցադիմուներով բռնագանձման է ենթակա 1300 անշարժ և 251 շարժական գույք, ինչպես նաև 335 իրավաբանական անձանցում մասնակցություն: Ներկայացված հայցադիմումների ընդհանուր հանրագումարային արժեքը կազմում է ավելի քան 587 միլիարդ դրամ։ Մինչ այս, պետության և ապօրինի գույք ունեցողների միջև կնքվել է հաշտության 8 համաձայնություն, որոնցով պետությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 միլիարդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 937 միլիոն դրամ:

Իսկ ահա 2024 թվականին Հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված 4 վճիռների համաձայն, վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, բռնագանձվելու է 5 անշարժ և 2 շարժական գույք, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն՝ ընդհանուր շուրջ 1 միլիարդ 123 միլիոն դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև շուրջ 1 միլիարդ 880 միլիոն դրամ: Արդյո՞ք Դատախազությանը կհաջողվի պետությանը վերադարձնել հայցապահանջներում նշված ծավալի ենթադրյալ ապօրինի գույքը, պարզ կդառնա, երբ դատարանը վճիռներ կայացնի բոլոր գործերով։

Մանրամանսերը՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան