Ինչ է փոխվում Facebook-ում․ Ցուկերբերգը տեսաուղերձով դիմել է օգտատերերին

Լուրեր

25.08.2026 | 21:32
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
Բոլորը

Facebook-ում նոր փոփոխություններ են սպասվում։ Այս մասին հայտարարել է Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը տեսաուղերձով։ Ըստ նրա՝ այդպիսով սոցցանցը կմեղմացնի բովանդակության սահմանափակումներն ու կխթանի արտահայտվելու ազատությունը։

Ցուկերբերգը նշում է, որ մինչ այս կառուցել են համակարգեր՝ պայքարելու այնպիսի երևույթների դեմ, ինչպիսիք են թմրանյութերի օգտագործումը, երեխաների շահագործումը, թրաֆիքինգը, համակարգելու այս ամենի վերաբերյալ բովանդակության տարածումը, սակայն ստեղծված համակարգերը երբեմն սխալներ են թույլ տալիս։

«Նույնիսկ եթե պատահաբար գրաքննության տակ հայտնվեն գրառումների ընդամենը 1%-ը, դա միլիոնավոր մարդկանց է վերաբերում: Եվ մենք հասել ենք մի կետի, որ պարզապես չափազանց շատ սխալներ են լինում և չափազանց մեծ է գրաքննությունը: Վերջին ընտրությունները շրջադարձային են եղել ևս մեկ անգամ խոսքի ազատությանը առաջնահերթություն տալու համար։ Այսպիսով՝ մենք կվերադառնանք մեր արմատներին և կկենտրոնանանք սխալները նվազեցնելու, մեր քաղաքականության պարզեցման և մեր հարթակներում ազատ արտահայտվելու հնարավորությունը վերականգնելու վրա»,- նշել է Мeta-ի հիմնադիրը։

Այսպիսով՝ Facebook-ը աստիճանաբար կդադարեցնի համագործակցությունը փաստերի ստուգմամբ զբաղվող կազմակերպությունների հետ, կվերանայի սոցցանցի զտիչների միջոցով ստացվող բողոքների քննության քաղաքականությունը՝ շեշտը դնելով ավելի լուրջ խախտումների վրա։

Մարկ Ցուկերբերգն այսպիսով պատրաստվում է Թրամփի վերադարձին․ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց մեդիափորձագետ Արթուր Պապյանը։

«Մենք գիտենք, որ Թրամփը մեղադրում էր սոցցանցներին ցենզուրայի համար։ Նաև գիտենք, որ Meta-ի մրցակիցը՝ Իլոն Մասկը, Թրամփի մենթորն է, այս ընթացքում նաև տարբեր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները փորձում են ամեն կերպ Թրամփին ու Մասկին հաճոյանալ։ Այս կոնտեքստում պետք է նայել այս հայտարարությանը։ Facebook-ում շատ բան է փոխվելու, բայց նախ փոխվելու է Միացյալ նահանգներում և Հյուսիսային Ամերիկայում։ Չեմ կարծում, որ հայ օգտատերերի մոտ ինչ-որ բան շուտ կփոխվի։ Նա մի քանի անգամ շեշտեց, որ դա բարդ գործընթաց է, իսկ դա ազդակ է ոչ թե օգտատերերին, այլ ավելի շատ Թրամփին այն մասին, որ նրա ուզածով կանի, բայց ժամանակ է պետք։ Դա ենթադրում է, որ առայժմ գոնե մեզ մոտ որևէ բան չի փոխվելու»,- նշեց Պապյանը։

Նրա խոսքով՝ ներկայացված փոփոխություններից առանցքայինը փաստեր ստուգողների հետ համագործակցության դադարեցումն է․

«Գիտենք, որ Հայաստանում արդեն 1 հավատարմագրված կազմակերպություն կա՝ Civilnet.am-ն է, որը կարողանում է փաստեր ստուգելով դիմել և ֆեյսբուքից զգալի քանակի կոնտենտ հեռացնել տալ։ Մյուսներն էլ կան՝ Fip.am-ը, Media.am-ը որոշակի գործառույթներ ունեն։ Հիմա փորձում են այդ համակարգից հրաժարվել։ Դրա փոխարեն առաջարկվում է community notes համակարգը, դա նույնն է, ինչը որ կա X համակարգում։ Մարդը, երբ ինչ-որ բան է ասում, մեկնաբանություն գրողները կարողանում են բողոքարկել հրապարակումը»,- նշում է Պապյանը։ Ըստ նրա՝ մեզ վերաբերող մի այլ բան կա՝ այն, որ լրատվամիջոցներ ու անհատ օգտատերեր արգելափակումների էին բախվում իրենց հրապարակումներում Հայաստանի ազգային հերոս Մ․-ի անունը գործածելու հետևանքով (Factor.am-ը հենց այս նկատառումով չի գրել անունն ամբողջությամբ)։

«Իրենք փորձելու են իրենց ֆիլտրացիոն համակարգով շատ ավելի նվազեցնել արգելափակումները։ Այսինքն՝ միայն կոպիտ հանցագործությունների դեպքերում կլինի կամ փորձելու են ավելի մեղմ մեթոդներ կիրառել»։

Պապյանի խոսքով՝ հատկապես լրատվամիջոցների վրա այս փոփոխությունները դրական կարող են անդրադառնալ, քանի որ վերջին շրջանում շատերն էին դժգոհում լրատվական բովանդակության տարածման ցածր ցուցանիշից։

«Խոսվում է այն մասին, որ իրենք հարցումներ են արել ու պարզել, որ մարդիկ ավելի շատ ուզում են քաղաքացիական կոնտենտ և ավելի շատ լրատվական կոնտենտ։ Սա առաջին խոշոր և լավ լուրն է Հայաստանի մեդիադաշտի համար։ Այլ երկրներում կան Rambler-ի, Yandex-ի նորությունները, մենք որևէ այդպիսի ռեսուրս չունենք, որտեղ մարդիկ կարող էին գնալ և իրենց լուրերի ընդհանուր պատկեր տեսնել։ Դրա դերը Հայաստանում հիմնականում Ֆեյսբուքն էր ստանձնել, ինչ-որ չափով՝ նաև Տելեգրամը։ Եվ այսօր, փաստորեն, Meta-ն հայտարարում է, որ ինքը վերադառնում է, այսպես ասած, իր ակունքներին, և փորձելու է նմանօրինակ կոնտենտը նորից խրախուսել։ Նաև հիշատակեց, որ Եվրամիությունը չափից շատ ճնշումներ, օրենքներ է հանում, որոնք հանգեցնում են ցենզուրայի, և որ ինքը հույս ունի, որ Թրամփի վարչակազմը ամերիկյան ընկերություններին կպաշտպանի։ Դա էլ հետաքրքիր հղում էր, տեսնենք՝ ինչի կհանգեցնի։ Դա ակնհայտ, ԵՄ կողմից անցյալ տարի ընդունված թվային ծառայությունների ակտի օրենքի վերաբերյալ է։ Ոնց հասկանում եմ՝ պաշտպանություն է խնդրում Թրամփի վարչախմբից»,- նշեց մեդիափորձագետը։

Անժելա Պողոսյան