Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան 2000 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռ է մշակում

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը նոր բալիստիկ հրթիռային համակարգեր է մշակում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Մեր ներդրումները պաշտպանական արդյունաբերության ոլորտում ոչ թե պատերազմի նախապատրաստվելու, այլ խաղաղության, անկախության, ապագայի և անկախության պահպանման ու պաշտպանության համար են»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ Թուրքիան գտնվում է երեք մայրցամաքների սրտում՝ ռազմավարական բարձր կարևորություն ունեցող տարածաշրջանում։

«Այս աշխարհագրությունում սեղանի շուրջ  ձեր ուժը կախված է դաստակի ուժից։ Այստեղ լինելը բավական չէ։ Իրավունքները պաշտպանելու համար դուք նույնպես պետք է ուժեղ լինեք»,- ասել է Թուրքիայի նախագահը։։

Անդրադառնալով բալիստիկ հրթիռների շարունակվող նախագծերին՝ Էրդողանը հայտարարել է․ «Մենք որոշեցինք և՛ ուժեղացնել 800 կիլոմետր ու ավելի հեռահարությամբ հրթիռների մեր պաշարը, և՛ արագացնել 2 հազար կիլոմետր ու ավելի հեռահարությամբ հրթիռների մշակման մեր ծրագիրը։ Անցյալ տարի մենք շահագործման հանձնեցինք, առաջ մղեցինք բազմաթիվ պաշտպանական նախագծեր, որոնք այստեղ թվարկելու համար ժամեր կպահանջվեն: Հուսանք՝ 2025-ին մենք նորերը կավելացնենք դրանց ցանկին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի