Հանկարծամահություններ 40-ից 80 տարեկանների շրջանում․ ինչ է հայտնի Չինաստանում տարածված վարակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
03.08.2026 | 10:17
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
03.08.2026 | 10:14
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Կաթողիկոսի հետ
03.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 09:52
Որ հասցեներում լույս չի լինի
03.08.2026 | 09:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.08.2026 | 09:32
Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

COVID-19-ի առաջին դեպքերի հայտնաբերումից հինգ տարի անց Չինաստանում մարդու մետապնևմովիրուսի՝ HMPV-ի բռնկում է արձանագրվել։ Հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային եղանակով, ախտանշանները նման են Covid 19-ի և գրիպի ախտանշաններին։ Թույլ իմունիտետով հիվանդների մոտ վիրուսը կարող է վերածվել թոքաբորբի և մահացու լինել։

Պաշտոնական Պեկինը վստահեցնում է, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում, սակայն սոցիալական ցանցերում տարածվում են գերծանրաբեռնված հիվանդանոցների տեսանյութեր ու լուսանկարներ։ Միաժամանակ, ոլորտի մասնագետները մտավախություն ունեն, որ Չինաստանի իշխանությունները թաքցնում են հիվանդացության իրական ծավալները։ 

Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման գործակալությունը հայտնել է, որ դեկտեմբերի 23-ից 29-ը հիվանդանոցներից վերցված շնչառական նմուշները դրական են եղել գրիպի վիրուսի, մարդու մետապնևմովիրուսի (HMPV) և ռինովիրուսի համար։ Մետապնևմովիրուսով վարակվածների թիվն աճում է 14 տարեկան և ավելի փոքր երեխաների շրջանում, իսկ հիվանդությունն առավել տարածված է Չինաստանի հյուսիսային նահանգներում։ Այն տարածվում է նաև Ասիայի որոշ երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Մալայզիայում և Ղազախստանում: 

Որքանո՞վ է Հայաստանի առողջապահական համակարգը պատրաստ վիրուսի հնարավոր տարածմանը։ Պարզվում է՝ Հայաստանում դեռևս նախորդ տարիներին այս վիրուսով հիվանդացության դեպքեր եղել են։ Ըստ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների՝ 2023  թվականին մեր երկրում հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 10 դեպք, իսկ 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 50 դեպք։ Ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում կենտրոնը մետապնևովիրուս չի հայտնաբերել։   

Իսկ ինչպե՞ս խուսափել վարակվելուց․ ըստ Առողջապահության նախարարության՝ մետապնևմավիրուսի կանխարգելման համար պետք է պահպանել նույն կանոնները որոնք կիրառելի են բոլոր սուր շնչառական վարակների դեպքում։ 

  • Ձեռքերը պարբերաբար և մանրակրկիտ լվացե՛ք օճառով, հատկապես հասարակական վայրեր այցելելուց հետո և ուտելուց առաջ։ 
  • Խուսափե՛ք սերտ շփումից մարդկանց հետ, ովքեր ունեն շնչառական վարակների ախտանիշներ։ 
  • Տանը և աշխատավայրում պարբերաբար մաքրե՛ք և ախտահանե՛ք  իրերի և առարկաների մակերեսները։ 
  • Մի՛ դիպեք դեմքին կեղտոտ ձեռքերով։ 
  • Պարբերաբար օդափոխե՛ք փակ տարածքները։ 
  • Պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ:

Ներկայում վիրուսի դեմ պատվաստանյութ կամ արդյունավետ դեղամիջոց չկա, և բուժումը հիմնականում ուղղված է ախտանիշների մեղմացմանը:

Մանրմասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան