ՌԴ պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների

Լուրեր

19.11.2026 | 12:10
Ալեն Սիմոնյանն Ադրբեջան կմեկնի // Փաշինյանն Ալիևի հետ անհետ կորածների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 12:04
Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, Դուք էդ պատվին չեք արժանացել․ նախարարը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:55
Սահմանադրության փոփոխությունների հաջորդ օրը խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:51
Համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն 2 կատարողների համերգ կլինի ՀՀ-ում. մրցույթներ են հայտարարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Հաջորդ ընտրությանը չեմ լինի վարչապետի թեկնածու, եթե հանրաքվեում Սահմանադրությունն անցնի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:22
Հաջորդ ամիս այցելելու եմ Ադրբեջան. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:14
Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը և Տիաֆոն հաղթել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:11
Անհետ կորածների վերաբերյալ մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն Ադրբեջանում են․ Փաշինյան
19.11.2026 | 11:05
Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Թրամփը բարձր է գնահատել իրենց անձնական հարաբերությունները
19.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 11:00
Արմավիր համայնքի ղեկավարը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
19.11.2026 | 10:51
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ երթևեկությունը դադարեցված է
19.11.2026 | 10:43
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը հաղթանակներ են տարել
Բոլորը

Ռուսական բանակցային պատվիրակությունն արդեն ժամանել է Ստամբուլ՝ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպելու։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։

ՏԱՍՍ-ին աղբյուրը հայտնել է, որ բանակցությունների մեկնարկը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 10:00-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ): Դրանք կանցկացվեն մամուլի համար փակ ռեժիմով։

«Մեծ հավանականությամբ՝ բանակցությունները կսկսվեն մոտավորապես ժամը 10:00-ին Դոլմաբահչեում»,- ասել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնել Ստամբուլ բանակցությունների՝ մերժելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջարկը, որը պնդում էր Ստամբուլում Պուտինի հետ անձնական հանդիպում անցկացնելու հարցում։

ՌԴ նախագահը նախօրեին հաստատել էր ռուսական պատվիրակության կազմը, որը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են նաև փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, բանակի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Ի դեպ, Անկարայում այսօր սպասվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի բանակցությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի