Տիգրան Տեր-Մարգարյանն իր աշխատասենյակում է, այս պահին հրաժարական չի ներկայացրել․ խոսնակ

Լուրեր

06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

«Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում եմ, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»,- գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ արձագանքելով Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականի մասին տարածվող լուրերին։

Նշենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականի մասին գրել է Armlur.am-ը։

Թաղապետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գևորգ Հովհաննիսյանը Factor TV-ին հայտնեց, որ թաղապետն այժմ իր աշխատասենյակում է և այս պահին հրաժարականի դիմում չի գրել։ Ստացվում է՝ թե՛ Երևանի քաղաքապետարանից, թե՛ Նոր Նորքի թաղապետարանից ո՛չ հերքում, ո՛չ հաստատում են հրաժարականի մասին լուրը։

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունից Հայկ Սահակյանն էլ Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ նման տեղեկություն չունի, ճշտելուց հետո կհայտնի։

Ի դեպ, ուշագրավն այն է, որ երեկ Տիգրան Տեր-Մարգարյանն աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի ղեկավարի նոր տեղակալ Մարատ Սևոյանին։ Վերջինը նշանակվել է Արթուր Գույումջյանի փոխարեն։

Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին Տեր-Մարգարյանի մասնակցությամբ Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով նա և թաղապետարանի 3 աշխատակից մեղադրյալի կարգավիճակ ունեն:

Արփի Հակոբյան