Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ

Լուրեր

04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը։ Օրակարգում ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն է` առաջինից երկրորդ ընթերցում։

«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության համար սահմանել լիազորող նորմ, որով իրավական հիմքեր կստեղծվեն ՀՀ կառավարության համար իր որոշման համաձայն օտարել ռազմական նշանակության արտադրանքը ՀՀ կառավարության 2016 թվականի N 920-Ն որոշմամբ սահմանված ամփոփ ցուցակում գրանցված սուբյեկտներին:

Ըստ հիմնավորման՝ օրենքի փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղական ռազմարդյունաբերության զարգացման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում զենքի, զինամթերքի արտադրություն, նորոգում և այս ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական մշակումներ իրականացնող սուբյեկտներին պարբերաբար տարբեր նպատակներով տրամադրել զենք, զինամթերք, սակայն օրենսդրությամբ Կառավարության համար կոնկրետ լիազորող նորմ սահմանված չէ:

Նախագծով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն, պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կարող է օտարվել կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակում ներառված ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին՝ նոր արտադրատեսակների մշակման կամ արտադրատեսակների արդիականացման կամ նորոգման կամ փորձարկումների իրականացման համար:

Նախագծով ակնկալվում է հետևյալ հիմնական արդյունքները. տեղական արտադրողների տեխնոլոգիական ազատության ընդլայնում, պետական ռեսուրսների նպատակային կիրառություն, նորարարության խթանում ռազմարդյունաբերության ոլորտում, պաշտպանական անկախության աստիճանական խորացում։

Հավելենք, որ նախագծի հեղինակներն են ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Տրդատ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։