Կրեմլը հայտնել է, որ Պուտինը «խնդրել է իր անվան սկզբնատառերը փորագրել զինվորականների համար նախատեսված խաչերի շղթաների վրա»

Լուրեր

10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Կրեմլը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է իր անվան սկզբնատառերը փորագրել խաչերի շղթաների վրա, որոնք բաժանվելու են Ուկրաինայի դեմ մարտերին մասնակցող ռուս զինվորականներին։ Հունվարի 7-ի գիշերը Պուտինը Պոկլոննայա բլրի վրա գտնվող եկեղեցում մասնակցել է Սուրբ Ծննդյան պատարագին, որից հետո գնացել է Քրիստոս Փրկչի տաճար, փոխանցում է Ազատություն ռադիոկայանի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ այնտեղ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը պետության ղեկավարի խնդրանքով և նրա ներկայությամբ օծել է խաչերն ու սրբապատկերները զինվորականների համար: Նախագահը պատրիարքին ասել է, որ հավատքի խորհրդանիշները փոխանցվելու են զորախմբերի հրամանատարներին։

Պուտինը Սուրբ Ծնունդը եկեղեցում տոնել է՝ շրջապատված ռուս ընտանիքներով, որոնց նա հանդիպել էր անցյալ տարի: Նրանց թվում, մասնավորապես, եղել են պատերազմի մասնակիցներ, ինչպես նաև կամավորներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանը լայնամասշտաբ ներխուժման հենց սկզբից աջակցում է Ուկրաինայում ՌԴ իշխանությունների գործողություններին։ Ռուսական եկեղեցին պատարագում ներառել է պարտադիր աղոթք «Սուրբ Ռուսաստանի հաղթանակի համար»: Այն կարդալուց հրաժարվելու համար քահանաներին արգելում են պատարագ մատուցել, զրկում կոչումներից կամ տուգանում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի