Մարտի 22-ին` ժամը 17:00-ին, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում տեղի կունենա բեմանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արշալույս Չիֆլիկյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը. տեղեկացնում են միությունից։ Արշալույս Չիֆլիկյանը երևույթ է հայ կերպարվեստում: Նրա ներկայությունը կար մշակույթի տարբեր ոլորտներում՝ նկարչություն, թատրոն, պոեզիա, դրամատուրգիա․․․ Չիֆլիկյանը աշխատելով Ախալցխայի հայկական ու վրացական թատրոններում՝ պիեսների թատերական ձևավորումները բխեցնում էր հայ և վրացի հանդիսատեսի …