Մեծ Բրիտանիաի Չարլզ III թագավորը չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք COP29 կլիմայական համաժողովին, հայտնել է Բուքինգեմյան պալատի մամուլի ծառայությունը։ Ըստ լրատվամիջոցների՝ Չարլզ թագավորի՝ Բաքու այցից հրաժարվելու պատճառը չի բացահայտվում։ Հայտնի է, որ հոկտեմբերի վերջին նա չեղարկել է նաև իր «աշնանային շրջագայությունն» Ավստրալիա և Սամոա։ 75-ամյա միապետը փետրվարին հայտարարել էր, որ իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել, սակայն …

