ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թ. պետական բյուջեի շրջանակում իրականացնում է Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադան․ տեղեկացնում են գերատեսչությունից։ Օլիմպիադայի նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության և պատմության իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը և ամուր կապվել հայրենիքին, ինչպես նաև հնարավորություն տալ ծանոթանալու տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ: Օլիմպիադան …