Վրաստանի հարցը կքննարկվի այսօր Եվրախորհրդարանի լիագումար նիստում։ Հայտարարությամբ հանդես կգա Եվրամիության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը։ Քննարկման թեման է «Ժողովրդավարական նահանջ և սպառնալիքներ քաղաքական բազմակարծությանը Վրաստանում», փոխանցում է Գրուզիա օնլայնը։ Եվրախորհրդարանի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԵԽ պատգամավորները Ժոզեպ Բորելի հետ միասին կքննարկեն Վրաստանում ժողովրդավարության վատթարացումը՝ նախքան հինգշաբթի նախատեսված այս հարցի վերաբերյալ բանաձևի քվեարկությունը։ «Մինչ …

