Սուպերվարչապետական համակարգը վերացվա՞ծ է, թե ամրապնդված․ Փաշինյանի խոսքն ու գործը․ Փա՞ստ, թե փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
Բոլորը

2018 թվականին մայիսի 1-ին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց սուպերվարչապետական համակարգը  փոխելու հանձնառության մասին։ Հաջորդող 6,5 տարում ի՞նչ է արել Փաշինյանը՝ պետական ինստիտուտների լիազորությունները վերադարձնելու և նորմալ խորհրդարանական համակարգ կառուցելու ուղղությամբ։ Այս և այլ հարցերի պատասխանները կգտնեք «Փա՞ստ, թե՞ փուստ» հաղորդման շրջանակում։ 

Նիկոլ Փաշինյանը արդյո՞ք հրաժարվել է Սերժ Սարգսյանի հագով և Հրայր Թովմասյանի ձեռքով կարված կոստյումից։ Կառավարման վեցուկես տարիների ընթացքում Փաշինյանը Սահմանադրության փոփոխության մասին տարբերվող հայտարարություններով  է հանդես եկել․ նախ առաջնահերթություն էր համարում սահամանադրական փոփոխությունների իրականացումը, ապա ավելի զգուշավոր խոսում իր իսկ նշած փոփոխությունների մասին։ Իսկ մեկ տարի առաջ հայտարարեց, որ Հայաստանը կարիք ունի ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության։  Կարճ ժամանակ անց Ադրբեջանի նախագահը Հայաստանի Մայր օրենքի փոփոխությունը համարեց խաղաղության նախապայման։ Իսկ օրեր առաջ Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց՝ մինչև  ընտրություններ նոր Սահմանադրության տեքստ ունենալու մասին։ 

Փաշինյանը խոստացավ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դարձնել նախարարություններ։ Արդյունքում Կառավարությանը առնթեր մարմնի կարգավիճակից այս կառույցները դարձան վարչապետին ենթակա մարմիններ:  5 տարի անց ստեղծվեց Ներքին գործերի նախարարությունը, իր մեջ ներառելով Ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ու Փրկարար ծառայությունը։ Նախարար դարձավ ոստիկանապետ և Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղազարյանը, որը 2024-ին՝ Փաշինյանի sms-ը ստանալուց հետո հրաժարական տվեց։ 

Այսպիսով՝ ԱԱԾ-ն շարունակում է մնալ վարչապետին ենթակա մարմին։ Իսկ սուպերվարչապետական համակարգը փոխելու հանձնառու Փաշինյանը ԱԱԾ-ին, երբ այն Կառավարությանը առընթեր մարմնի կարգավիճակ ուներ,  հանձնարարական է տալիս զբաղվել սոցիալական ցանցերում  իշխանության մասին  հայհոյախառն ստատուսներ գրող «ֆեյքերի» դեմ պայքարով։ Սակայն  Ազգային անվտանգության ծառայությունը  վարչապետից էլ ավելի արտառոց հանձնարաարականներ է  ստացել, օրինակ՝  սատանյաի հետ կապերի բացահայտումը։ Որոշ ժամանակ անց Փաշինյանն, այնուամենայնիվ, վերանայեց ԱԱԾ-ի գործառույթների իր ընկալումները և հայտնեց, որ ԱԱԾ-ն երեք գործառույթ կունենա։ Նա հայտարարեց վարչապետին ենթակա երկու նոր կառույցներ ստեղծելու  մասին. ՊՊԾ-ն դուրս եկավ ԱԱԾ-ին ենթակա մարմնի կարգավիճակից և դարձավ վարչապետին ենթակա մարմին, այնուհետև, վարչապետին ենթակա նոր կառույց ստեղծվեց՝ Արտաքին հետախուզության ծառայություն: 

Սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու Փաշինյանի հանձնառության իրագործման հաջորդ հիշարժան դրրվագը ՀՀ Գլխավոր դատախազի խոստովանությունն էր առ այն, որ նա քննվող գործի մանրամասների մասին  պարբերաբար զեկուցում է Փաշինյանին։ Մինչդեռ նկատենք՝ Հայաստանի Սահմանադրությամբ և «Դատախազության մասին»  օրենքում Գլխավոր դատախազին նման գործառույթ վերապահված չէ։ Ավելին՝  նման դրսևորումը համարվում է  ՀՀ Սահմանադրության խախտում։

«Սուպերվարչապետության» մոդելից հրաժարվող և բալանսավորման ճանապարհին հավատարիմ Փաշինյանը արդյո՞ք չի փորձում կառավարել դատական համակարգը, երբ դիմում է դատավորներին՝ «խելքներդ գլուխներդ հավաքեք»-ով, կամ էլ երբ ասում է, թե «ո՞վ է այն դատավորը, որ վարչապետի ասածը չանի»։  Արդյո՞ք այդ նույն «սուպերվարչապետական» լիազորություններից հրաժարումով է պայմանավորված Փաշինյանի միջամտությունը դատական իշխանությանը վերահսկող անկախ մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքին։ Վարչապետի նկարով ոգեշնչվող նախարար Կարեն Անդրեասյանը, նախ դուրս եկավ ՔՊ կուսակցությունից և դարձավ անկախ մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ապա նախկին վերադասի sms հրահանգից հետո՝ շտապեց ազատվել  պաշտոնից։  

Իսկ ինչ կլիեներ, եթե Անդրեասյանը կամ մյուս պաշտոնյաները չհետևեին Փաշինյանի sms խնդրանքին։ Հավանաբար այն, ինչ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեպքու՞մ։  Փաշինյանը Աղազարյանին ևս խնդրել էր վայր դնել մանդատը, սակայն խնդրանքը չկատարելու համար պատգամավորը հեռացվեց խմբակցությունից և կուսակցությունից։ ՔՊ-ն հայտնեց, որ Աղազարյանը պետական և կուսակցական նշանակության գաղտնիքի արտահոսք է կատարել։ Արդյունքում, Աղազարյանի հեռախոսի պարունակությունը հայտնվեց Փաշինյանի ձեռքում և ՔՊ վարչության սեղանին, իսկ պատգամավորի անձնական նամակագրությունները քննարկման առարկա դարձան ՔՊ-ակաների համար։ 

Փաշինյանը աշնանը 6 պաշտոնյաների հետ միասին հեռացման պահանջ դրեց նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի առջև, այն պարագայում, երբ կոմիտեի նախագահին  վարչապետը չի նշանակում, այլ, ըստ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի ընդունված օրենքի, կոմիտեի ղեկավարն ընտրվում է մրցույթով և մի քանի փուլ է անցնում մինչև կառավարության կողմից նշանակվելը:  Ի դեպ՝ հունվարի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագայի պաշտոնի համար դիմած միակ թեկնածուն՝ ԱԱԾ-ական Ռոման Երիցյանը չընտրվեց այդ պաշտոնում։ 

Սուպերվարչապետական համակարգում հատկապես աչքի է ընկնում, կամ ավելի ճիշտ՝ բոլորովին աչքի չի ընկնում ՀՀ նախագահի ինստիտուտը։  «Օֆիսային աշխատողի կարգավիճակ» ստացած նախագահին, Փաշինյանը զրկեց, առանց այդ էլ՝ իր իսկ բառերովա ասած՝ «ամոթի աստիճան» սիմվոլիկ լիազորություններից։  Բայց մինչ այդ, 2018-ին Փաշինյանը նախ հրապարակավ ի ցույց դրեց իր վերաբերմունքը  այդ  ինստիտուտի հանդեպ՝ հենց փողոցում ստորագրելով  ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներին պաշտոնանկ անելու հրամանները, սա այն դեպքում, երբ նախարարներ նշանակելու ու նրանց ազատելու մասին որոշումները նախագահն է ստորագրում:  Մեկ այլ նման օրինակ է 2018-ի նոյեմբերին  խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր նշանակելու Փաշինյանի հայտարարությունը, մինչդեռ Սահմանադրության 93-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունները նշանակում է ՀՀ նախագահը։ 

2023-ին Փաշինյանն արդեն օրենսդրական փոփոխությամբ իրեն փոխանցեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և տեղակալներ նշանակելու իրավունքը, որը նախկինում նախագահի լիազորությունների մեջ էր մտնում։ Ստացվում է՝ նախագահի ինստիտուտի «օֆիսային աշխատողի կարգավիճակից»  ամաչող Փաշինյանը օրենքով վերցրեց նախագահին տրված գործառույթներից ևս մեկը։   

Մենք ձեզ ներկայացրինք փաստեր, թե կառավարման վեցուկես տարիների ընթացքում Փաշինյանն իր քայլերով որքանով է նպաստել  սուպերվարչապետական համակարգի վերացմանը։  Այժմ դուք որոշեք՝ Փաշինյանի «սուպերվարչապետական» համակարգը փոխելու հանձնառությունը փա՞ստ է, թե՞ փուստ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան