Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 8-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն ավարտել է Toplum TV-ի լրագրողների գործով դատավարությունը։ Դատավոր Ազեր Տագիևի նախագահությամբ կայացած նիստում դատախազը մեղադրյալների համար պահանջել է 13-ից 16 տարի ժամկետով ազատազրկում, գրում են ադրբեջանական լրավամիջոցները։

Դատախազը 16 տարվա ազատազրկում է պահանջել «Երրորդ հանրապետական ​​պլատֆորմի» խոսնակ Ակիֆ Գուրբանովի և կազմակերպության հիմնադիր խորհրդի անդամ Ռուսլան Իզեթլիի համար, 15 տարվա ազատազրկում՝ Toplum TV հեռուստաընկերության համահիմնադիր Ալեսկեր Մամեդլիի և «Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի» աշխատակից Ալի Զեյնալովի համար։

Բացի այդ, 14 տարվա ազատազրկում է պահանջվել Ռամիլա Բաբաևայի, Իլկինա Ամրախովի և Մուշֆիգ Ջաբարովայի, 13 տարվա ազատազրկում՝ Ֆարիդա Իսմայիլովայի և Էլմիրա Աբբասովայի համար։

Պետական ​​մեղադրողը նաև պահանջել է, որ մեղադրյալները մինչև 3 տարի ժամկետով զրկվեն որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից ու բռնագրավի կալանքի տակ գտնվող նրանց գույքը։

Մեղադրողը նաև դատարանի դահլիճում խնդրել է ձերբակալել լրագրող Էլմիրա Աբբասովային։ Նա այժմ ոստիկանության հսկողության տակ է։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակված է հունիսի 22-ին։

Նշենք, որ լրատվամիջոցի դեմ գործը սկսվել է 2024 թվականի մարտի 6-ին: Այդ օրն իրավապահ մարմինները խուզարկություններ էին իրականացրել անկախ լրատվամիջոցի, «Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի» և «Երրորդ հանրապետության հարթակի» գրասենյակներում, ինչպես նաև մի քանի աշխատակիցների և ակտիվիստների տներում։

Խուզարկություններից հետո քրեական գործեր են հարուցվել լրագրողներ և հասարակական ակտիվիստներ Ֆարիդ Իսմայիլովի, Էլմիրա Աբբասովայի, Մուշֆիգ Ջաբարի, Ակիֆ Գուրբանովի, Ալի Զեյնալի, Ռամիլ Բաբաևի և Իլքին Էմրահովի դեմ՝ մաքսանենգության մեղադրանքով: Նրանցից մի քանիսը կալանավորվել են։

Գործով մեղադրյալները հերքում են առաջադրված մեղադրանքները և պնդում, որ քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի: Toplum TV-ի ղեկավարությունն ու անձնակազմը կարծում են, որ շարունակվող հետապնդումը ճնշում է անկախ լրատվամիջոցների նկատմամբ և Ադրբեջանում խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ:

Toplum TV-ի  գործը ծավալվում է անկախ լրագրողների նկատմամբ հետապնդումների ավելի լայն ալիքի ֆոնին: 2023 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանում ձերբակալվել է լրատվամիջոցների շուրջ 30 ներկայացուցիչ, որոնցից շատերը կապված են Meydan TV, Abzas Media և այլ անկախ լրատվամիջոցների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի