Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը տեղեկացնում է, որ այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ։
«Մոդելային հաշվարկների համաձայն՝ հունիսի 6-ին Արեգակի կողմից արտանետված պլազմային ամպերից մեկը պետք է այսօր հասնի Երկիր։
Մագնիսական փոթորկի հավանականությունը գնահատվում է 96%»,- գրել է նա։
