Որակյալ մեդիաները լավ հակազդեցին արտաքին ինֆորմացիոն ինտերվենցիաներին՝ փաստերի ստուգման, հետաքննությունների միջոցով․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
23.10.2026 | 16:00
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ
23.10.2026 | 15:51
Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
Բոլորը

Ազգային ժողովի ընտրություններում հայ հասարակության «հավաքական գիտակցությունն աշխատեց» և դիմակայեց Կրեմլի կողմից իրականացվող արտաքին միջամտությանը, սակայն ձևավորվելիք ԱԺ-ը, միևնույն է, «շատ վատ խորհրդարան է» լինելու։ Այսպիսի գնահատական է տվել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Factor TV-ի հետ զրույցում՝ վերլուծելով ընտրությունների արդյունքները և դրանց նախորդող քարոզարշավը։

Նրա խոսքով, հայաստանյան բազմազան, թեև բևեռացված մեդիան ընդհանուր առմամբ լավ է լուսաբանել ընտրությունները, և ընտրողը հնարավորություն է ունեցել ծանոթանալու տարբեր քաղաքական ուժերի դիրքորոշումներին։

Ընտրական գործընթացների ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է շուրջ 10 «խնդրահարույց» միջադեպ՝ կապված լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների հետ։ Սակայն Մելիքյանի խոսքով, այս անգամ կազմակերպությունը որոշել է առայժմ հայտարարությամբ հանդես չգալ, քանի որ որոշ դեպքերի հանգամանքները դեռ պետք է ճշտվեն։

«Օրինակ, Սպիտակի քաղաքապետի տեղակալի վարքը «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցի նկատմամբ, երբ ինքը հարվածեց տեսախցիկին և ձեռքին։ Նույն համայնքապետը շատ այսպես արհամարհական, վիրավորական կերպ շփվեց լրագրողի հետ։ Այստեղ ամեն ինչ երևում է»,- նշել է նա։

Աշոտ Մելիքյանի համոզմամբ՝ այս ընտրությունները մարտահրավեր էին Հայաստանի համար՝ արտաքին տեղեկատվական ներխուժումների և մանիպուլյացիաների տեսանկյունից։

«Այդ ինֆորմացիոն ներխուժումները, ինտերվենցիաները, իհարկե, մեծ ազդեցություն չէին կարող ունենալ, եթե… Դրանց ազդեցությունը շատ ավելի մեղմվել է հենց այդ փաստերի ստուգման և, ընդգծեմ, որակյալ լրատվամիջոցների հակազդեցության շնորհիվ։ Իհարկե, մենք գիտենք, որ այդ ինտերվենցիան նաև հիմնվում էր մեր երկրի ներսում, նաև լրագրողական դաշտում «հինգերորդ շարասյան» վրա, որոնք սպասարկում էին այդ ռուսական շահերը», – նշել է ԽԱՊԿ նախագահը։

Նրա խոսքով, չնայած այս ճնշումներին, հայ հասարակությունը կարողացավ դիմակայել։ «Ես ուղղակի ասեմ, որ մինչև վերջին պահը ես իմ մեջ մտածում էի՝ արդյո՞ք մեր հասարակության այդ հավաքական գիտակցությունը կաշխատի, թե՞ չի աշխատի։ Եվ տվյալ պարագայում, այո՛, կարելի է ասել, որ հույսերը կարող ենք չկտրել, և մեր հասարակությունը բավականին լավ է զգում այն վտանգը, որը կարող է պետության և հասարակության համար լինել։ Սա, փաստորեն, պատերազմ էր հայտարարված մեր երկրին, և բացեիբաց պահանջներ էր ներկայացվում»։

Ըստ Աշոտ Մելիքյանի՝ Ռուսաստանի իշխանության քաղաքականությունը հիմնված է «կամ դու իմ ստրուկն ես, կամ իմ թշնամին ես» բանաձևի վրա, և Հայաստանը այս ընտրություններով մերժեց այդ մոտեցումը։

«Այսօրվա պուտինյան Ռուսաստանի համար ֆորմուլան սա է՝ կամ դու իմ ստրուկն ես, կամ իմ թշնամին ես։ Այլ ընտրություն, փաստորեն, չի տալիս։ Հիմա մենք ասացինք, որ մենք քո ստրուկը չենք։ Շատ կարևոր է, որ նաև ասենք, որ քո թշնամին էլ չենք։ Մենք կարող ենք հարաբերություններ ունենալ քաղաքակիրթ և այլն, եթե դու թշնամություն չանես։ Այս առումով նոր կառավարությունը պետք է մեծ ջանքեր գործադրի, որպեսզի այնպես նավարկի, որ այդպիսի բախումների չգնա և խուսափի այդ բախումներից», – ընդգծել է նա։

Մելիքյանը համոզված է, որ այս ընտրություններն, ըստ էության, հանրաքվե էին, որով հասարակությունը քվեարկեց իշխանության արտաքին քաղաքականության օգտին։ «Սրանից լավ ռեֆերենդում դժվար է պատկերացվել, որովհետև համապետական ընտրություններ են տեղի ունեցել, մեր հասարակությունը շատ լավ պատկերացում ուներ, թե ՔՊ-ն ինչ արտաքին քաղաքականություն է վարում, և մեծամասնությամբ հասարակությունն իր քվեն տվել է այս քաղաքական ուժին»։

Չնայած արտաքին մարտահրավերները հաղթահարելուն, Աշոտ Մելիքյանը խիստ բացասական է գնահատում ձևավորվելիք խորհրդարանի կազմը։

«Ինձ համար դա շատ վատ խորհրդարան է, այն պարզ պատճառով, որ անցել է մի ուժ, որը քվե է հավաքել ընտրակաշառքների միջոցով։ Այն, ինչ իրավապահ մարմիններն արեցին, իհարկե, շատ գովելի է, և շատ բարձր եմ ես գնահատում իրենց աշխատանքը, բայց դա, իմ կարծիքով, այսբերգի վերին մասն է ընդամենը։ Եվ «Ուժեղ Հայաստանը» շանս չուներ այսքան ձայն հավաքելու, եթե հանենք ընտրակաշառքի պահը։ Ինձ համար ամոթալի է, որ խորհրդարանում լինելու են պատգամավորներ, որոնք, չակերտավոր, ընտրվել են ընտրակաշառքի միջոցով, և ինձ համար պետք է օրենքներ գրեն։ Դա ինձ համար խայտառակություն է», – հայտարարեց նա։

Նրա կանխատեսմամբ՝ ԱԺ-ում որակյալ բանավեճ չի լինելու, և ընդդիմության որակը, «Ուժեղ Հայաստանի» մուտքով պայմանավորված, «էլ ավելի է ընկել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան