Անկարան Թրամփից ակնկալում է ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացում, ԵՄ-ից՝ սահմանափակումների չեղարկում․ Ֆիդան

Լուրեր

09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
Բոլորը

Անկարայի նկատմամբ ԵՄ սահմանափակումները պետք է վերացվեն։ Այս մասին Անկարայում ԵՄ դիվանագիտության ղեկավար Կալա Կալլասի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

«Մենք ցանկանում ենք, որ ԵՄ-ի կողմից մեր երկրի նկատմամբ կիրառվող բոլոր սահմանափակող միջոցները չեղարկվեն: Մաքսային միության արդիականացման բանակցությունները պետք է սկսել առանց հապաղելու։ Այսպիսով, Թուրքիա-ԵՄ հարաբերություններում դինամիկ գործընթաց սկսելն ավելի հեշտ կլինի։ Պետք է սկսել աշխատել վիզաների ազատականացման ուղղությամբ և արագ արդյունքի հասնել»,- ասել է նա:

Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմից Անկարայի ակնկալիքներին։

«ԱՄՆ-ի կողմից Սիրիայում և Իրաքում Թուրքիայի զգայուն հարցերը չհարգելը հանգեցրել է անվտանգության ճգնաժամի մեր երկկողմ հարաբերություններում։ Չնայած դրան՝ մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկել այլ ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։ Դոնալդ Թրամփի վարչակազմից մեր ակնկալիքն այն է, որ այն կվերացնի նախկին վարչակազմից մնացած խնդիրները, հատկապես, CAATSA-ի պատժամիջոցները»,- հայտարարել է Հաքան Ֆիդանը։

Խոսքը պաշտպանական ոլորտին առնչվող պատժամիջոցների մասին է, որն ԱՄՆ-ն սահմանել է Թուրքիայի դեմ ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի