Օրբանը ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցներին աջակցելու համար պայման է առաջ քաշում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունգարիան չի աջակցի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգմանը, քանի դեռ ԵՄ-ն չի հասել Կիևի կողմից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման վերականգնմանը։ Այս մասին հունգարական ռադիոյի եթերում հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ նրա՝ Մոսկվայի դեմ ԵՄ  պատժամիջոցների պատճառով Հունգարիան կորցրել է մոտ 19 մլրդ եվրո։

«Լավ չէ, որ մենք վճարում ենք պատժամիջոցների տնտեսական հետևանքների համար, որպեսզի օգնենք Ուկրաինային, մինչդեռ նրանք երես են թեքում և մեզ մանիպուլյացիայի են ենթարկում»,- ասել է Օրբանը։

Եվրամիության երկրների ԱԳ նախարարների առաջիկա գագաթնաժողովը տեղի կունենա հունվարի 27-ին Բրյուսելում։ Ակնկալվում է, որ մասնակիցները կքննարկեն ուկրաինական պատերազմի համար Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների երկարաձգման հարցը։ Օրբանը նախկինում բազմիցս փորձել է արգելափակել Մոսկվայի դեմ նոր սահմանափակումները՝ պահանջելով տարբեր զիջումներ։

«Հիմա օրակարգում է պատժամիջոցների երկարաձգման հարցը, և ես արգելակել եմ ու խնդրել եմ եվրոպացի առաջնորդներին հասկանալ, որ դա չի կարող շարունակվել։ Ես ասել եմ գործընկերներին՝ խնդրում եմ, հասկացե՛ք, մենք օգնություն ենք խնդրում։ Մենք խնդրում ենք, որ ստիպեն ուկրաինացիներին վերականգնել գազատարի աշխատանքը»,- ասել է Հունգարիայի վարչապետը։

2025 թվականի հունվարի 1-ից ամբողջությամբ դադարեցվել է ռուսական գազի տարանցումը Եվրոպա Ուկրաինայի տարածքով։ Կիևը «Գազպրոմի» հետ պայմանագիրը երկարաձգելուց իր հրաժարումը հիմնավորել է «ազգային անվտանգության շահերով»։

Հունգարիան շարունակում է ռուսական գազ ստանալ «Թուրքական հոսք» գազատարով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի