Վեդիի ջրամբարի առաջին լցումը նախատեսված է գարնանը․ ՏԿԵՆ

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Վեդիի ջրամբարի շինարարության հիմնական աշխատանքներն ավարտված են, ջրամբարի առաջին լցումը նախատեսվում է այս տարվա գարնանը, այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Գերատեսչությունից մանրամասնել են, որ այս փուլում կատարվում են ջրամբարի մոտեցնող ճանապարհի ասֆալտապատման, «ՍԿԱԴԱ» համակարգի կարգաբերման և թասի մաքրման աշխատանքները։

««Վեդի» ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի շրջանակում կառուցվող Վեդի ջրամբարը գտնվում է շինարարության ավարտական փուլում՝ աշխատանքների 99 տոկոսն արդեն կատարված է»,- փոխանցել են ՏԿԵՆ-ից։

Նախարարությունից նաև հայտնել են, որ Վեդիի ջրամբարի կառուցումը հնարավորություն կտա ապահովել շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը։

Նշենք, որ շուրջ 60 մլն եվրո արժողությամբ ջրամբարի շինարարությունը սկսվել էր 2017 թվականին և նախատեսվում էր ավարտին հասցնել 48 ամսում՝ 4 տարում։

Ջրամբարի շինաշխատանքների ավարտի վերջնաժամկետը, սակայն, մի քանի անգամ հետաձգվել է։ Նախարարությունից պարզաբանել են, որ Վեդիի ջրամբարի շինարարությունը դանդաղել էր՝ պայմանավորված կորոնավիրուսի համաճարակի, պատերազմական և այլ իրավիճակներով։

Հիշեցնենք, որ անցած տարի օգոստոսի 21-ին Արարատի մարզ այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել էր նաև Վեդիի ջրամբարի կառուցման աշխատանքներին։ Փաշինյանն արձագանքել էր՝ «Լավ էլ ջրամբար է դառնում»։

 

Մանյա Պողոսյան