Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն առաջին անգամ անվանական հուշամեդալներ ունի

Լուրեր

01.04.2026 | 19:00
ԲԱՆԱՎԵՃ. Պատերազմ կլինի՞ իշխանափոխության դեպքում. Փաշինյանի խոսքը՝ շանտաժ, թե սպառնալիքի զգուշացում
01.04.2026 | 18:49
Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում. ՈՒՂԻՂ
01.04.2026 | 18:37
Նախկին պատգամավորի գործով վերականգնվել է շուրջ 454 հազար դոլարի վնաս
01.04.2026 | 18:28
Թրամփը պնդում է, որ Իրանը հրադադար է խնդրել
01.04.2026 | 18:19
Դատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ
01.04.2026 | 18:12
Հայաստանի գավաթ․ «Նոան» դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 18:10
Փաշինյանը Մոսկվայում է // Իրանում պատերազմը՝ օրական 12 մլն բարել նավթի կորստի պատճառ․ ԼՈՒՐԵՐ
01.04.2026 | 17:59
Մոջթաբա Խամենեին նամակով դիմել է «Հեզբոլլահ»-ին
01.04.2026 | 17:51
Թուրքիայի Մ-21 հավաքականի մարզիչը հոսպիտալացվել է խաղի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 17:42
Մոսկվան չի բանակցում. Զախարովան՝ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու մասին
01.04.2026 | 17:33
Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ է նշանակվել
01.04.2026 | 17:22
Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
01.04.2026 | 17:13
Դավիթ Մինասյանին հարվածողը Փաշինյանի թիկնապահն է, որը Հովհաննավանքից քաղաքացուն դուրս էր բերել բերանը փակելով
01.04.2026 | 17:01
ՊԵԿ․ էլեկտրամեքենաների համար վճարված մաքսատուրքերը ամբողջությամբ վերադարձվել են
01.04.2026 | 16:52
Զելենսկին արդեն այսօր պետք է Դոնբասից զորքերի դուրսբերման վերաբերյալ որոշում կայացնի. Պեսկովը՝ Մոսկվայի պահանջի մասին
Բոլորը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը 92-ամյա հարուստ պատմությանն ու ժառանգությանը նվիրված ոսկե, արծաթե և բրոնզե հուշամեդալներ է թողարկել: Օպերային թատրոնում այսօր տեղի է ունեցել թատրոնի անվանական հուշամեդալների շնորհանդեսը, որը թողարկվել է «47 դիզայն» ընկերության հետ համագործակցությամբ։

«Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ տեղակալ Դանիել Դանիելյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, «47 դիզայն» ընկերության տնօրեն Արսեն Մելիքսեթյանը, մշակութային կազմակերպությունների տնօրեններ և հյուրեր:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նշմամբ՝ օպերային թատրոնի զարգացումը լավագույնս արտացոլում է մշակույթի և ժամանակակից արվեստի ոլորտում պետական քաղաքականությունը. «Օպերային թատրոնը ֆինանսավորման նոր մոդելով աշխատելու առաջամարտիկն է։ Մի կողմից բարդ էր գնալ այդ փորձարկմանը, մյուս կողմից՝ առկա զարգացման նախադրյալները ցույց էին տալիս, որ հնարավորություն կար ունենալ աշխատանքի նոր կանոններ, որոնք թատրոնում իրավիճակի բարելավում են ապահովելու։ Այսօր, երբ արդեն նոր մոդելով աշխատելու գրեթե 2 տարվա փորձ ունենք, թատրոնում էական և որակական փոփոխություն ենք արձանագրում։ Ուրախ եմ այս ամենի համար և վստահ, որ այս դրական տեղաշարժը տեսանելի է նաև հանդիսատեսի համար, ինչի մասին վկայում է թատրոն այցելած հանդիսատեսի մեծ թիվը»»,- ասված է ԿԳՄՍՆ հաղորդագրությունում։

Անդրադառնալով միջոցառմանը՝ նախարարը նշել է, որ այն տեսանելիորեն ընդգծում է թատրոնի համագործակցության նոր մոդելը մասնավոր հատվածի հետ, ինչը ևս կարևոր է:

«Խոսքն այս պարագայում ոչ միայն գեղեցիկ հուշանվերի մասին է, որը վստահաբար արարողակարգային նվերների համատեքստում կարող է իր արժանի տեղը զբաղեցնել, այլ նաև տնտեսական մոդելի մասին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ արվեստը կարող է տնտեսական առումով լինել եկամտաբեր, ինչն ամենևին չի նվազեցնում, այլ հակառակը բարձրացնում է մշակույթի արժեքը։

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, անդրադառնալով նախորդ տարի կատարված աշխատանքին, նշել է, որ օպերային թատրոնը մեծ հաջողություններ է արձանագրել՝ առաջնախաղեր, հյուրախաղեր. «Այս հուշամեդալի ստեղծումը կարող էր լինել 2024 թվականի վերջնակետը, բայց որոշում կայացվեց հուշամեդալի ցուցադրումը կազմակերպել այս տարի և սրանով նաև հանրությանը ներկայացնել, ազդարարել 2025-ին իրականացվելիք հետաքրքրիր ներկայացումները՝ օտարազգի մասնագետների հետ համագործակցությամբ»։

Նրա խոսքով՝ «47 դիզայն» ընկերության հետ երկար բանակցությունների և համագործակցության արդյունքում ստեղծվել են թատրոնին նվիրված հուշամեդալները՝ ոսկուց, արծաթից և բրոնզից: Սա թատրոնի առաջին հուշամեդալն է, որը կօգնի նաև թատրոնը ներկայացնել այլ երկրներում։

«Կարծում եմ՝ հետագայում հուշամեդալը դուրս կգա նաև վաճառքի՝ դառնալով խորհրդանիշ օպերային արվեստի և մեր երկիր այցելած զբոսաշրջիկների համար»,- ասել է Կարեն Դուրգարյանը՝ շնորհակալություն հայտնելով «47» դիզայն ընկերությանը պրոֆեսիոնալ համագործակցության և հրաշալի ստեղծագործության համար:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին նվիրել է թատրոնի անվանական հուշամեդալը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել և թատրոնի անձնակազմին շնորհավորել հրաշալի նախաձեռնության իրականացման համար:

«47» դիզայն ընկերության տնօրեն Արսեն Մելիքսեթյանը ներկայացրել է մեդալների ստեղծման գործընթացը և թատրոնի հետ իրականացրած համատեղ աշխատանքը:

Հուշամեդալները թողարկվել են սահմանափակ քանակությամբ: Մեդալի դարձերեսին Ալեքսանդր Սպենդիարյանի դիմանկարն է, դիմերեսին՝ Օպերային թատրոնի շենքը, որը Երևան քաղաքի խորհրդանիշերից է և Ալեքսանդր Թամանյանի լավագույն ճարտարապետական կոթողը: