Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը հայտարարել է, որ Խորհրդարանական վեհաժողովից Վրաստանի դուրս գալը միայն վատթարացնելու է իրավիճակը հենց Վրաստանի համար։ Այդ մասին նա լրագրողներին հայտարարել է Ստրասբուրգում՝ Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ավարտից առաջ, փոխանցում է Korrespondent-ը։ ԵԽԽՎ-ում համագործակցությունը դադարեցնելու վրացական իշխանությունների որոշումը որակվել է «աննախադեպ» և կազմակերպության սկզբունքների խախտում։ «Վեհաժողովը հաստատել է վրացական պատվիրակության լիազորությունները, …

