$5 միլիարդով ավելի, քան ՀՀ պետական պարտքը․ ինչքա՞ն խաղադրույք է կատարվել 2024-ին Հայաստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2024 թ-ին Հայաստանում կատարվել է 7 տրլն 236 մլրդ 490 մլն դրամի կամ 18 մլրդ 248 մլն դոլարի խաղադրույք։ ՊԵԿ-ից Factor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ 106․4 մլրդ դրամ խաղադրույքը կատարվել է խաղատներում, իսկ 7 տրլն 130 մլրդ դրամը՝ ինտերնետ շահումով խաղերում։

Այս գումարից խաղերի մասնակիցներին վերադարձել է 98%-ը՝ 7 տրլն 94 մլրդ դրամ՝ որպես շահում, մասնավորապես՝ խաղատներում շահումների ծավալը կազմել է 97․5 մլրդ դրամ, իսկ ինտերնետ տիրույթում՝ 6 տրլն 997 մլրդ դրամ։
Ուշագրավ է, որ խաղադրույքների ծավալը 2018 թ-ի համեմատ 2024 թ-ին ավելացել է 17 անգամ։

Թե քանի՞ մարդ է այսքան խաղադրույք կատարել, հայտնի չէ։ ՊԵԿ-ից նշել են, որ ո՛չ խաղատներում, ո՛չ էլ առցանց խաղադրույք կատարած անձանց քանակի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ։ Վիճակագրություն չի վարվում նաև, թե ո՞ր երկրներից են խաղադրույք կատարողները։

Խաղային ոլորտի այս թռիչքային աճի պատճառն ինտերնետ շահումով խաղերն են․ եթե խաղատներում խաղադրույքների ծավալը 2018 թ-ի համեմատ 2024 թ-ին աճել է մոտ 20 %-ով, ապա ինտերնետ շահումով խաղերում խաղադրույքների ծավալն այդ նույն ժամանակաշրջանում աճել է ավելի քան 21 անգամ։

Հայաստանի պետական պարտքը, հիշեցնենք, անցած տարի եղել է 12 մլրդ 842 մլն դոլար։ Այսինքն՝ մեր երկրում 1 տարում կատարված խաղադրույքները 5․4 մլրդ դոլարով ավելի են, քան ՀՀ-ի անկախացումից ի վեր կուտակված պետական պարտքը։

Գայանե Խաչատրյան