ԵԽԽՎ նախագահը զգուշացրել է Վրաստանին վեհաժողովից դուրս գալու հետևանքների մասին

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը հայտարարել է, որ Խորհրդարանական վեհաժողովից Վրաստանի դուրս գալը միայն վատթարացնելու է իրավիճակը հենց Վրաստանի համար։ Այդ մասին նա լրագրողներին հայտարարել է Ստրասբուրգում՝ Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ավարտից առաջ, փոխանցում է Korrespondent-ը։

ԵԽԽՎ-ում համագործակցությունը դադարեցնելու վրացական իշխանությունների որոշումը որակվել է «աննախադեպ» և կազմակերպության սկզբունքների խախտում։

«Վեհաժողովը հաստատել է վրացական պատվիրակության լիազորությունները, ուստի՝ նրանք պետք է աշխատեն ԵԽԽՎ-ում: Դա Եվրոպայի խորհրդի անդամ երկրի իրավունքը չէ, այլ պարտավորությունն է»,- պարզաբանել է Ռուսոպուլոսը:
Ստրասբուրգը Թբիլիսիին զգուշացրել է հնարավոր հետևանքների մասին։

«Մենք այդ մասին ազդանշաններ ենք ուղարկել վրացական պատվիրակությանը։ Առայժմ նրանց մի քանի շաբաթ ժամանակ ենք տալիս (իրենց դիրքորոշումը փոխելու համար)։ Բայց եթե փոփոխություններ չլինեն, ես լուծում կառաջարկեմ մինչև ապրիլ», – ավելացրել է նա։
Հավելենք, որ ԵԽԽՎ-ն հավանություն է տվել Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձևին եւ նրանցից պահանջել է սկսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթաց՝ ԵԽԽՎ վերահսկողության ներքո։ Դրանից հետո վրացական պատվիրակությունը հայտարարել է, որ դադարեցնում է աշխատանքը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում, սակայն երկիրը կմնա Եվրոպայի խորհրդի անդամ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի