Փաշինյան-Քոչարյան հեռակա բանավեճը սրվում է. Մեղրին Արցախով փոխանակելու թեմայի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.04.2026 | 09:46
Թրամփը Փեմ Բոնդիին ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնից
03.04.2026 | 09:30
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ
03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարությունը գաղտնազերծել է դիվանագիտական փաստաթղթեր, որոնք վկայում են՝ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը դեմ առ դեմ՝ առանց միջնորդների բանակցել են արցախյան խնդիրը տարածքների փոխանակմամբ լուծելու ուղղությամբ` Մեղրիի շրջանը Արցախի դիմաց։

Պետքարտուղարության գաղտնազերծած փաստաթղթերը հրապարակել է «Ազատությունը»՝ մանրամասնելով, որ ամերիկացի դիվանագետներն ու նրանց բարձրաստիճան զրուցակիցները արձանագրում են՝ 1999-ի սեպտեմբերին Քոչարյանը սկզբունքորեն համաձայնել է տարածքների փոխանակման առաջարկին։ Ըստ ամերիկացի դիվանագետների՝ դա տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանի Սադարակի հատվածում Հեյդար Ալիևի հետ հանդիպմանը։

Այնինչ Ռոբերտ Քոչարյանը մինչ այս բազմիցս հայտարարել է, որ դեմ է եղել Մեղրիի փոխանակման ծրագրին։ Նա նշել է, որ իր նախագահության ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Մեղրիի փոխանակման վերաբերյալ պաշտոնական առաջարկ չի եղել, և այդ գաղափարը ներկայացվել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի կողմից, ինչը մերժվել է։ Հայաստանը 1998-2008 թվականներին ղեկավարած Ռոբերտ Քոչարյանը 2021 թվականի նախընտրական շրջանում Հեյդար Ալիևի հետ ունեցած քննարկումների վերաբերյալ ասել էր, որ առաջարկը եղել է Ալիևի կողմից, բայց այն չի ընդունվել՝ Իրանի հետ սահմանը չկորցնելու հիմնավորմամբ։

Պետդեպի փաստաթղթերի գաղտնազերծման մասին հրապարակումը զուգադիպեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսին։ Հայաստանի վարչապետը ասուլիսին եկել էր լրատվամիջոցի հրապարակած փաստաթղերից մեջբերումների փաթեթով։ Փաշինյանը ներկայացրեց փոխպետքարտուղար Թալբոթի խոսքերը, որը Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ հեռախոսազրույցում տարածքների փոխանակման տարբերակը համարել է հակամարտող կողմերին Մինսկի խմբի առաջարկներից շեղող։ Ըստ հրապարակման՝ ամերիկացի դիվանագետը նշել է, որ այն ոչ թե կլուծի, այլ՝ է՛լ ավելի կխճճի խնդիրը։

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահողի խոսքերը նշանակում են, որ հարցը պետք է լուծվի առանց սահմանների փոփոխության։ Պնդելով՝ դա այն է, ինչի մասին ինքը հայտարարել էր նախորդ տարի, որի շուրջ էլ բանավեճի էր հրավիրում Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից արձագանքել են Մեղրին Արցախի դիմաց Ադրբեջանին տալու Քոչարյանի համաձայնության մասին պնդումներին և շեշտել, որ օբյեկտիվ ապացույցներ չկան։ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտարարել է ««1999 թվականին Հեյդար Ալիևը առաջարկում է փոխանակել Մեղրին Արցախի հետ, իսկ արդեն 2001 թվականին Մինսկի Խմբի համանախագահների կողմից ներկայացված պաշտոնական փաստաթղթով Քի Վեսթում առաջարկվում էր Արցախի միավորում Հայաստանին։ Ընդ որում, շեշտեմ, այդ թղթում Մեղրին Ադրբեջանին փոխանցելու մասին տառ անգամ չկար, Ադրբեջանին ընդամենը ճանապարհ էր տրվում դեպի Նախիջևան։ Այս ահռելի տրասֆորմացիան տեղի է ունեցել ամենօրյա դիվանագիտական ջանքերի շնորհիվ, առանց շոուների և պոպուլիստական զեղումների։ Սրա մասին Նախագահ Քոչարյանի գրքում պարզ և մատչելի գրված է»։

Պետդեպի հրապարակած փաստաթղթերում առկա Քոչարյանի՝ Մեղրին փոխանակելու ստանձնած պարտավորության մասին հարցին ի պատասխան նրա թիմակից պատգամավոր Գեղամ Մանուկյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Մեղրին հայկական է։

Նիկոլ Փաշինյանին ասուլիսի ընթացքում լրագրողները ներկայացրեցին այս հակափաստարկները, որ անկախ նրանից, թե ինչ է քննարկվել 90-ականների վերջին, Մեղրին չի տրվել Ադրբեջանին։

«Իրենք ասում են, որ Մեղրին Հայաստանի մաս է, Ղարաբաղը՝ ոչ, ես ասում եմ Ղարաբաղը ՀՀ-ի մաս չէ, որովհետեև Հայաստանի մաս չլինելը ի սկզբանե ճանաչվել է ձեր ասած այդ մարդկանց կողմից»,-ասաց նա։
Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը Նիկոլ Փաշինյանի այս պատասխանը համարում է խուսանավում։

Հայրիկյանը պետքարտուղարության գաղտնազերծած փաստատթղթերում բանակցային գործընթացի վերաբերյալ որևէ նորություն չի արձանագրել։ Նա կարծում է, որ Մեղրին Արցախի հետ փոխանակելու մասին զուտ խոսակցություններ են եղել։
Նշենք, որ Քոչարյանի իշխանության օրոք Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հունվարի սկզբին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հայկական կողմը որոշակի նկատառումներով աշխատել է փոխանակման առաջարկի ուղղությամբ: Այսօր Վարդան Օսկանյանի հետ կապ հաստատվել չհաջողվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան