Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու մեղադրանքով 2023 թվականից դատարանի առաջ կանգնած ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն արդարացվեց։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, քիչ առաջ արդարացման վերդիկտ կայացրեց. «Վերջնական դատական ակտ այս պահին դեռևս չունենք, ընդամենն ունենք վերդիկտ, հայտնի չէ, թե բռնության կոչ որակված արտահայտությունը ինչպես է մեկնաբանել դատարանը։ Բայց …

